

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 10-ի ցերեկը, 11-14-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում 11-13-ը հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևելյան՝ 3-5 մ/վ, 11-13-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով, 13-14-ն աստիճանաբար նույնքան կնվազի։

Երևան քաղաքում
Ապրիլի 10-ի ցերեկը, 11-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 14-17 մ/վ արագությամբ։ Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի ապրիլի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 25.8°C (1975 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -5.0°C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 11.7°C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Ապրիլ 10, 2023 at 12:34
