

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 11-ի ցերեկը, 12-14-ը շրջանների զգալի մասում, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 12-13-ն առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 13-14-ը հնարավոր է նաև մառախուղ։ Ապրիլի 15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 4-6 մ/վ, 11-14-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 12-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, 13-14-ն աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով։
Երևան քաղաքում
Ապրիլի 11-ի ցերեկը, 12-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ապրիլի 12-ին՝ քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ։ Ապրիլի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի ապրիլի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 28.0°C (1998 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -4.5°C (1997 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 11.5°C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Ապրիլ 11, 2023 at 14:50