Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն

Ապրիլի 13-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 13-ի ցերեկը, 14-ին շրջանների զգալի մասում, 17-18-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և ամպրոպ։ Ապրիլի 13-14-ը լեռնային առանձին շրջաններում տեղումները սպասվում են թաց ձյան տեսքով։ Ապրիլի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 4-6 մ/վ, 13-15-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ին, 14-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 15-16-ը նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում

Ապրիլի 13-ի կեսօրից հետո, 14-ին սպասվում է, 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Ապրիլի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի ապրիլի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`  28.4°C (1998 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`      0.4°C (1964 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան` 12.1°C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Ապրիլ 13, 2023 at 14:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր