Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 18-ի և 19-ի ցերեկը, 22-23-ն առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 20-21-ն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Մայիսի 18-19-ն առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 18-23-ը՝ նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 18-19-ն աստիճանաբար կբարձրանա 2-6 աստիճանով, 20-21-ի ցերեկային ժամերին կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում

Մայիսի 18-ի ցերեկը, 19-ին, 22-23-ը հնարավոր է, 20-21-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի մայիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝       31.30C (2019 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝           5.70C (1999 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝       17.30C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱ

Մայիս 18, 2023 at 13:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր