Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Հունիսի 15-ի ցերեկը, 17-18-ը շրջանների զգալի մասում, 16-ին, 19-20-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 15-ի ցերեկն առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Հունիսի 15-20-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան` 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 16-17-ն աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։

Երևան քաղաքում`

Հունիսի 15-ի ցերեկը, 17-18-ը սպասվում է, 16-ին, 19-20-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի հունիսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝      36.00C (2010 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝          7.40C (1966 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝      21.70C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Հունիս 15, 2023 at 12:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր