Ուշադրություն
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հուլիսի 6-7-ը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 8-11-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-7-ն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հուլիսի 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 8-11-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի հուլիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 38.90C (2018 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 8.20C (1957 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 23.80C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Հուլիս 06, 2023 at 14:35