Հանրապետության տարածքում`
Հունիսի 27-ի ցերեկը, 28-30-ը, հուլիսի 1-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Հունիսի 27-28-ի երեկոյան ժամերին հնարավոր է, հունիսի 29-30-ի և հուլիսի 1-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի հունիսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 38.00C (2017 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 8.00C (1994 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 23.00C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Հունիս 27, 2023 at 13:00