Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Հունիսի 21-ի ցերեկը, 22-24-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայերում՝ ինտենսիվ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 21-23-ի ցերեկն աստճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 25-26-ը նույնքանով կբարձրանա։

Երևան քաղաքում`

Հունիսի 21-ի ցերեկը, 22-24-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի հունիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 37.80C (1998 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝     6.00C (1986 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 21.50C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Հունիս 21, 2023 at 14:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր