Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում`

Հունիսի 26-ի ցերեկը, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 27-30-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան` 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում`

Հունիսի 26-ի ցերեկը, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 27-30-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի հունիսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`        35.9 0C (1955 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`            9.4 0C (1994 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`        22.8 0C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Հունիս 26, 2023 at 13:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր