Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 24-ի և 26-ի ցերեկը առանձին շրջաններում, 25-ին, 26-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-ի ցերեկը, 25-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում`

Հուլիսի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը սպասվում է, 26-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի հուլիսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 39.10C (2018 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝     15.40C (1967 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 25.60C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Հուլիս 24, 2023 at 14:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր