Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 21-26-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 21-ի ցերեկը, 23-24-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 22-ին և 25-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-26-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ։


Երևան քաղաքի օգոստոսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      37.2°C (2017թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան         14.0°C (2009թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     24.5°C

Հանրապետության տարածքում`

Oգոստոսի 21-ի ուշ երեկոյան, 22-ի գիշերը և կեսօրից հետո, 24-ին կեսօրից հետո, 25-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 23-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 21-ին կբարձրանա 2-3, 24-25-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Օգոստոս 21, 2023 at 13:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր