Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև կբարձրանա 8-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև կբարձրանա 8-10 աստիճանով

Երևան քաղաքում` 

Հոկտեմբերի 4-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 14-17 մ/վրկ արագությամբ։ Հոկտեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում` 

Հոկտեմբերի 4-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 5-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայերում՝ ինտենսիվ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, 5-9-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Երևան քաղաքի հոկտեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան  29.0°C (1998թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան      1.2°C (1987թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան 15.5°C

Հոկտեմբեր 04, 2023 at 14:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր