Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

Երևան քաղաքում՝

Մարտի 29-ի ցերեկը, 30-31-ին, ապրիլի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում` 12-15մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում`

Մարտի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը, 31-ին, ապրիլի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։

Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6մ/վ, մարտի 30-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 29-ից ապրիլի 1-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Երևան քաղաքի մարտի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան   23.9°C (2018թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան      -6.6°C (2003թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան  8.4°C

Մարտ 29, 2024 at 12:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր