Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ին ողջ հանրապետությունում կնվազի 4-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ին ողջ հանրապետությունում կնվազի 4-6 աստիճանով

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 18-ին, 22-23-ին երեկոյան ժամերին, 19-21-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 18-ի ցերեկը, 22-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 19-21-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 19-21-ին առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։

Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ին ողջ հանրապետությունում կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքի սեպտեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան  32.7°C (2017թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճա        5.0°C (1987թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան 19.6°C

Սեպտեմբեր 18, 2024 at 16:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր