Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Երևան քաղաքում՝

Ապրիլի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 10-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 11-15-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 10-ին առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 11-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8մ/վ: Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ ապրիլի 10-11-ին` 18-23 մ/վ, 12-ին, 15-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 11-ի   բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան   27.5°C (2006թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան      -6.7°C (1997թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան  12.0°C

Ապրիլ 10, 2025 at 15:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր