

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ սույն թվականի ապրիլի 9-ին հանրապետության տարածքում գործող ցիկլոնը, դուրս գալով Միջերկրական ծովից, տեղափոխվեց Իրաք, այնտեղից՝ դեպի Կովկաս: Մթնոլորտի նման շրջանառության արդյունքում հարավային հոսանքներն Իրաքի անապատներից դեպի մեր երկիր տեղափոխեցին փոշու մեծ կոնցենտրացիա ունեցող օդ, ինչի հետևանքով շրջանների մեծ մասում տեղացին այսպես կոչված «ցեխային անձրևներ»: Տարվա այս ժամանակահատվածում, գրեթե ամեն տարի նման երևույթները կրկնվում են մեր երկրի տարածքում, ինչը պայմանավորված է հարավային ցիկլոնների ներթափանցմամբ:
Ապրիլ 10, 2025 at 12:51