Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով

Երևան քաղաքում՝

Ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին, 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-21-ին, 22-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-ի ցերեկը, 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-ի ցերեկը, 18-22-ին աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 18-ի   բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան   27.9°C (1957թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճա        -0.4°C (2008թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան 13.2°C

Ապրիլ 17, 2025 at 14:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր