

ԷկոԼուր
Հայաստանում սպասվում է նորմայից ցածր ջերմաստիճանով և նորմայից ավելի տեղումներով փետրվար: «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է 2017թ-ի փետրվար ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը:
Ըստ այդմ՝
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2...-40C, որը նորմայից ցածր է 2-3 աստիճանով: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -20...-250C, երրորդ տասնօրյակում ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում` մինչև +3...+50C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -14...-160C, առավելագույնը` +9...+110C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավել (նորման` 18...34 մմ):
Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -7...-110C, որը նորմայից ցածր է 2-3 աստիճանով: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -25...-30 0C, երրորդ տասնօրյակում ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև 0...+30C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -20...-25 0C, առավելագույնը` +2...+5 0C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավել (նորման` 19...57 մմ):
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -3...-6 0C, որը նորմայից ցածր է 2-3 աստիճանով: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -21..-260C, երրորդ տասնօրյակում ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև +5...+80C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -17...-22 0C, առավելագույնը` +8...+10 0C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավել (նորման` 25...33 մմ ):
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...-2 0C, որը նորմայից ցածր է 2-3 աստիճանով: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -12...-16 0C, երրորդ տասնօրյակում ցերեկը` օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև +5...+100C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -10...-140C, առավելագույնը` +12...+140C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավել (նորման` 27...30մմ):
Վայոց Ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում -2...-3 0C, լեռնային շրջաններում` -6...-90C, որը նորմայից ցածր է 2-3 աստիճանով: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -20...-25 0C, լեռնային շրջաններում` -25...-30 0C, երրորդ տասնօրյակում ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում հովտային շրջաններում մինչև` +3...+50C, լեռնային շրջաններում` 0...+30C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` -13...-140C, լեռնային շրջաններում` -18...-190C, առավելագույնը` հովտային շրջաններում +10...+110C, լեռնային շրջաններում` +4...+50C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից ավել (նորման` հովտային շրջաններում 30...32 մմ, լեռնային շրջաններում 70...73 մմ ):
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում -1...+1 0C, լեռնային շրջաններում` -5...-70C, որը նորմայից ցածր է 2-3 աստիճանով: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը հովտային շրջաններում մինչև` -10...-15 0C, լեռնային շրջաններում` -20...-25 0C, երրորդ տասնօրյակում ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում հովտային շրջաններում մինչև` +7...+120C, լեռնային շրջաններում` +4...+9 0C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` -7...-120C, լեռնային շրջաններում` -14...-200C, առավելագույնը` հովտային շրջաններում +16...+180C, լեռնային շրջաններում` +8...+130C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավել (նորման` հովտային շրջաններում 16...32 մմ, լեռնային շրջաններում 23...54 մմ ):
Երևան քաղաք
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2...-3 0C, որը նորմայից ցածր է 2-3 աստիճանով: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` բարձրադիր վայրերում -16...-180C, ցածրադիր վայրերում -23...-250C, երրորդ տասնօրյակում ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև +3...+ 50C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -14...-160C, առավելագույնը` +9...+11 0C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավել (նորման` 21...34 մմ):
Փետրվար 01, 2017 at 14:50
