Փամբակ գետ, Հարթագյուղից վերեւ, Սպիտակ քաղաքից ներքև, Վանաձոր քաղաքից վերև և Մարցիգետ գետի գետաբերանի հատվածներում (2012)

Փամբակ գետը Հարթագյուղից վերեւ, Սպիտակ քաղաքից ներքև, Վանաձոր քաղաքից վերև և Մարցիգետ գետի գետաբերանի հատվածներում


Risk Level: 2

Parameter Data Level
AL, mkg/l water 776 2
NO2, mgN/l water 0.063 1
Zn, mkg/l water 70 1
Fe, mg/l water 0.275 1
Se, mkg/l water 15 1


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

Ալյումինի բարձր կոնցենտրացիան ճգնաժամային վիճակ է ստեղծել Փամբակ գետում

ԷկոԼուր

Ալյումինով բարձր աղտոտվածություն է դիտվել Փամբակ գետի Հարթագյուղից վերև, Սպիտակ քաղաքից ներքև, Վանաձոր քաղաքից վերև և Մարցիգետ գետի գետաբերանի հատվածներում: Ըստ «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն»  ՊՈԱԿ-ի 2012թ-ի տարեկան հաշվետվության` գետի այս հատվածներում ալյումինի միջին տարեկան կոնցենտրացիան սահմանային թույլատրելի նորման գերազանցել է մինչեւ 19,4 անգամ, նիտրիտ իոնինը`6,3 անգամ, ցինկինը 1,1 անգամ, սելենինը 1,5 անգամ, երկաթինը 1,1 անգամ: Այդպիսով, գետում  ալյումինի միջին տարեկան կոնցենտրացիան կազմել է 776 մկգ/լիտրում, նիտրիտ իոնինը 0.063 մգN/լիտրում, ցինկինը 70 մկգ/լիտրում, սելենինը 15 մկգ/լիտրում, երկաթինը` 0.275 մկգ/լիտրում:

ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` գետի այս հավածներում ճգնաժամային վիճակ է ստեղծում ալյումինի բարձր կոնցենտրացիան:

Ծառահատում Փամբակ գետի ափին

ԿՈՅՈՒՂԱՋՈՒՐ. ՎԱՆԱՁՈՐՈՎ ՀՈՍՈՂ ԳԵՏԸ՝ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՆՓՈՒԹՈՒԹՅԱՆ ԶՈՀ

Ռիսկերի վերլուծություն