ՓՀԷԿ Չքնաղ գետի վրա (2014)
Չքնաղ գետ
Risk Level: 1
Parameter | Data | Level |
---|---|---|
Sruface discharge volume in river section %, water | 6 | 1 |
Disastrous Condition | Critical Condition | Normal Condition |
Չքնաղ գետի 6%-ը խողովակի մեջ
ԷկոԼուր
![]() |
Չքնաղ գետը Ձորագետ գետի աջակողմյան վտակն է։ Գետը սկիզբ է առնում Բազումի լեռնաշղթայից և հոսում արևելյան և հյուսիս արևելյան ուղղություններով:
Ձորագետի մեջ թափվում է գետնաբերանից 119 կմ հեռավորության վրա: Չքնաղ գետը տիպիկ լեռնային գետ է` ջրային ռեժիմի սեզոնային բնույթով: Գետն ունի խառը սնուցում` ձյան, անձրևի, գրունտային ջրերի տեսքով: Չքնաղ գետի երկարությունը կազմում է 28 կմ, ընդհանուր ջրհավաք մակերեսը` 163.0 կմ2:
Չքնաղի վրա «Շումեն» ՍՊԸ-ն կառուցում է «Ստեփանավան-2» ՓՀԷԿ-ը։ ՓՀԷԿ-ի նախագծի համաձայն՝ դերիվացիայի երկարությունը 1700 մետր է։
Գետը խողովակի մեջ է վերցվում 1700 մետր տարածքում, ինչը կազմում է գետի 6․07142857%-ը։ ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն՝ դա նորմայի սահմաններում է։
Ինչ ապագա է սպասվում Ստեփանավանին (Լուսանկարներ)