Ինչ ապագա է սպասվում Ստեփանավանին (Լուսանկարներ)

Ինչ ապագա է սպասվում Ստեփանավանին (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Ստեփանավանում անհանգստացած են, որ կարող են փոքր ՀԷԿ-ի պատճառով կորցնել իրենց հանգստի գոտին: «Շումեն» ՍՊԸ-ն նախատեսում է Ձորագետի վտակ Չքնաղի վրա կառուցել «Ստեփանավան-2» ՓՀԷԿ-ը: Սակայն Ստեփանավանի քաղաքապետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության բաժնի պետ Վարդան Մկրտչյանի խոսքերով որոշումը տրված է, որպեսզի  Ձորագետի վրա կառուցեն, այլ ոչ Չքնաղի, որը համարվում է հանգստի գոտի: Սակայն  2013թ. մարտի 1-ի «Ստեփանավան-2» փոքր ՀԷԿ-ի  հասարակական լսումների ժամանակ «Շումեն» ՍՊԸ-ի փաստաբան Արա Սարգսյանը, «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Լաուրա Բալայանը պնդեցին, որ ՓՀԷԿ-ի համար նախատեսված տարածքը կառավարության 2005թ. սեպտեմբերի 1-ի  1523 – Ն որոշմամբ դարձել է էներգետիկ նշանակության հողատարածք, որտեղ պետք է փոքր ՀԷԿ կառուցվի: Այսինքն` ՀՀ կառավարությունն իր թեթեւ ձեռքով հարվածի տակ է դրել հանգստի գոտու գոյությունը` վերածելով այն էներգետիկ նշանակության հողերի:
Ժամանակին Ստեփանավանը տուրիզմի գոտի էր, գործում էին հանգստյան տներ, մարդիկ աշխատանք ունեին:  Վարդան Մկրտչյանի խոսքերով` խորհրդային տարիներին 3000 մարդ աշխատում էր Ստեփանավանում: Այսօր համատարած գործազրկություն է: Հարց է առաջանում, նման տեմպերով շարունակելու դեպքում, ինչ ապագա է սպասվում Ստեփանավանին:
ԷկոԼուրը ներկայացնում է տեսանյութ, որտեղ  ներկայացված է Ստեփանավանի չքնաղ բնությունը` հանգստի գոտին, որի տարածքում պետք է կառուցվի «Ստեփանավան 2» փոքր  ՀԷԿ-ը եւ մարդիկ, ովքեր իրենց մտահոգությունն են հայտնում իրենց քաղաքի վիճակի վերաբերյալ:



Մայիս 14, 2013 at 14:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր