Ողջի գետ, Կապան քաղաքից ներքեւ (2012)
Ողջի գետ, Կապան քաղաքից ներքեւ
Risk Level: 3
| Parameter | Data | Level |
|---|---|---|
| Cu, mkg/l water | 1196 | 3 |
| Zn, mkg/l water | 570 | 3 |
| Mn, mkg/l water | 960 | 3 |
| NO2, mgN/l water | 0.03 | 1 |
| NH4, mgN/l water | 0.46 | 1 |
| V, mkg/l water | 22 | 1 |
| Disastrous Condition | Critical Condition | Normal Condition |
Կապան քաղաքից ներքև ընկած հատվածում Ողջի դիտվել է պղնձով, մանգանով եւ ցինկով արտակարգ աղտոտվածություն
ԷկոԼուր
Կապան քաղաքից ներքև ընկած հատվածում Ողջի դիտվել է պղնձով, մանգանով եւ ցինկով արտակարգ աղտոտվածություն, ինչը հանգեցրել է գետի էկոլոգիական աղետալի վիճակի: «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2012թ-ի տարեկան հաշվետվության համաձայն` Ողջի գետի Կապան քաղաքից ներքև ընկած հատվածում պղնձի միջին տարեկան կոնցենտրացիան սահմանային թույլատրելի նորման գերազանցել է 119,6 անգամ, մանգանինը` 19,2, ցինկինը` 11,4, նիտրիտ իոնինը 3,0, ամոնիում իոնինը` 2,3, վանադիումինը` 2,2 անգամ:
Արդյունքում Ողջի գետում պղնձի պարունակությունը գետում կազմել է 1196, ցինկինը` 570, մանգանինը`960, վանադիումինը`22 մկգ/լիտրում, նիտրիտ իոնինը`0.03 եւ ամոնիում իոնինը 0.46 մգN/լիտրում:
ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` պղնձի, ցինկի եւ մանգանի կոնցենտրացիաների գերազանցումները Կապանից ներքեւ ընկած հատվածում աղետալի վիճակ են ստեղծել Ողջի գետում:
Իրանական բեռնատարի վթարի արդյունքում բնությանը պատճառվել է 4 միլիոն 235 հազար դրամի վնաս
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատարի վթարի հետքերը մաքրվել են
