

ԷկոԼուր
Մայիսի 5-ին Կապան-Քաջարան ավտոճանապարհին վթարի է ենթարկվել իրանական բեռնատար: Արդյունքում մոտ 15-16 տոննա ժավելի սպիրտ է թափվել շրջակա միջավայր, այդ թվում լցվել Ողջի գետ: Ինչպես ԷկոԼուրին տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը, բնությանը պատճառվել է 4 միլիոն 235 հազար դրամի վնաս: Հաշվվել է 98 սատկած ձուկ, որի համար վնասը կազմել է 98 հազար դրամ, ջրային ավազանի աղտոտման համար վնասը կազմել է 667 հազար դրամ, աղտոտված 347 քմ հողատարածքի համար վնասը կազմել է 3 միլիոն 470 հազար դրամ: Տուգանք դեռ չի սահմանվել, նյութերը գտնվում են իրավապահ մարմինների մոտ:
Մայիս 07, 2013 at 17:46