Սառա Խոջոյան, «ԱրմենիաՆաու»
Հայաստանում որս կազմակերպող իտալական ընկերության մասին տեղեկություններն առաջ բերեցին բնապահպանների տագնապը, որ համապատասխան միջոցներ չձեռնարկելու դեպքում դա կարող է հանգեցնել որոշ թռչնատեսակների ոչնչացմանը:
«Արարատ սաֆարի» ընկերությունը հրավիրում է որսորդներին Հայաստան` ուղեկցորդով որսի` սաֆարիի: Ընկերության կայքէջում ներկայացվել են որսի ժամանակաշրջանն ու որսադաշտը, որտեղ որսորդները կարող են որսալ այնպիսի թռչուններ, ինչպիսին են սուլող մրտիմնը, մոխրագույն բադը, լայնակտուց բադը, կռնչան բադը, մոխրագույն սագը:
Հետաքննող լրագրողների միության (www.hetq.am) hաղորդագրությունն առաջ բերեց բնապահպանների բողոքը:
Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հայաստանի թռչուններ» նախագծի ավագ մասնագետ Կարեն Աղաբաբյանը հավաստում է, որ նշված թռչնատեսակների մի մասը գրանցված է Կարմիր գրքում (մոխրագույն բադը, լայնակտուց բադը, մոխրագույն սագը):
«Բացի այդ, որսորդները լավ չեն ճանաչում թռչուններին դաշտային պայմաններում ու սովորաբար ուշադրություն էլ չեն դարձնում` գրանցվա՞ծ են այդ թռչունները Կարմիր գրքում, թե՞ ոչ, քանի որ նրանց համար դրանք ընդամենը բադի տեսակ են: Ըստ այդմ, նրանք կարող են պատահաբար սպանել ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային Կարմիր գրքում գրանցված թռչուններ»,- իր մտահոգությունն է հայտնում Աղաբաբյանը:
Արարատի մարզի Արմաշի ձկնաբուծական ջրամբարների տարածքում («Արարատ սաֆարի» ընկերության սեփականությունը) գրանցված են շուրջ 140 տեսակի թռչուններ, որոնցից 29-ը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում, իսկ 28-ը կգրանցվի շուտով։
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի պատասխանատու Արծրուն Պեպանյանի հավաստմամբ` նախարարության բնապահպանական տեսչությունը ստուգայց է կատարել «Արարատ սաֆարի» ընկերություն. «Ոչ մի փաստ չի արձանագրվել, որ հիմա այնտեղ իտալացի որսորդներ կան ու որս են անում»:
«Սա առիթ էր, որ նախարարի հանձնարարականով խստացվեր ապօրինի որսորդության դեմ պայքարը, քանի որ հիմա որսի թույլտվություն չկա»,- ասում է Պեպանյանը:
Այդուհանդերձ, 2005 թվականին հիմնադրված, որսորդական ու ձկնորսական տուրիզմով զբաղվող «Արարատ սաֆարի» ընկերության կայքում (որն աղմուկ բարձրանալուց հետո փակված է) նշված էր, որ որսաշրջանը տևում է օգոստոսի 15-ից ապրիլի 15-ը: Մինչդեռ Հայաստանում թռչունների որսը թույլատրվում է միայն աշնանն ու ձմռանը:
Կայքէջում նկարագրված է նաև որսադաշտը` «մոտ 6.000 հեկտար տարածք, որ գտնվում է Արաքս գետի հարևանությամբ, մի գոտում, որտեղ թռչունների չուերը հանգստանում են մարտ ամսին»:
«Արարատ սաֆարի» ընկերության ղեկավար Արսեն Զադոյանը (նախկին գյուղնախարար Դավիթ Զադոյնաի որդին) «ԱրմենիաՆաուին» ասաց, որ իրենց ընկերության միջոցով ոչ մի իտալացի դեռ որս չի արել Հայաստանում:
«Մեր որսաշրջանը բացվելու է այս տարի օգոստոսի 20-ից հետո, արդեն կան հետաքրքրված իտալացիներ, նրանք գալու են 4 հոգանոց խմբերով, որսը տևելու է 4 օր: Գները դեռ չենք որոշել, բայց միջազգային գներից մի քիչ ցածր կանենք, որ շահագրգռենք մարդկանց»,- ասում է Զադոյանը:
Մեկնաբանելով կայքի բովանդակությունը` Զադոյանն ասաց, որ որոշ տվյալներ այնտեղ թյուրիմացաբար են հայտնվել. «Կայքն Իտալիայում են պատրաստել ու այնպիսի թռչունների են նշել, որոնք մեզ մոտ գրանցված են Կարմիր գրքում են, իսկ իրենց մոտ` ոչ»:
«Նույնը նաև ապրիլի 15-ի հետ կապված. նրանք սխալ են նշել ժամկետը, այդ պատճառով էլ կայքը հիմա անջատել ենք»,- հավելում է Զադոյանը:
Որսորդական ընկերության մասին հայտարարություն տարածած Օվսաննա Հովսեփյանը հիմա ստորագրություն է հավաքում Իտալիայի դեսպանատուն ներկայացնելու համար` «խնդրելով ստիպել այդ մարդուն (իտալացուն, ով բերում է զբոսաշրջիկներին) դադարեցնել իր բիզնեսը և հեռանալ Հայաստանից»:
«Ես արդեն 500-ից ավելի ստորագրություն եմ հավաքել, բայց ուզում եմ մոտ 1000 ունենալ ու նոր դիմել դեսպանատուն»,- ասում է Օվսաննան:
Հայաստանի որսորդմիության անդամ, մի քանի տարի որսորդությամբ զբաղվող Հայկ Չալիկյանին նույնպես անհանգստացրել էր հայտարարությունը, թե օտարերկրացիները Կարմիր գրքում գրանցված թռչուններ են որսում Հայաստանում:
«Ես խոսեցի որսորդմիության մասնագետների հետ, ու նրանք ասացին, որ այդ տարածքում («Արարատ սաֆարի») իրենք իրենց բազմացրած թռչուններին են բաց թողնում ու որս անում, հիմնակում բադ, լոր, կաքավ: Ասում են` ամեն ինչ օրինական է»:
Չալիկյանն ասում է, թե որպես որսորդ իր համար տհաճ է, որ ոչ որսաշրջանի ընթացքում ինչ-որ մարդիկ որս կարող են որս անել. «Ստացվում է այնպես, որ նրանք իմ որսին են սպանում»:
Հայաստանում որսորդությամբ զբաղվելու համար մի քանի տեսակի թույլտվություն պետք է ունենալ: Նախ` որս թույլատրվում է միայն բնապահպանության նախարարության հրամանով` որսաշրջանի բացման մասին, որ լինում է ձմռանն ու աշնանը:
Ըստ Պեպանյանի՝ իրականում «Արարատ սաֆարի» ընկերությունը թռչունների որսով զբաղվելու համապատասխան արտոնագիր չունի, բայց նրանք հեշտությամբ լուծում են այդ խնդիրը:
«Նրանք պայմանագիր են կնքում արտոնագիր ունեցող որսորդի հետ ու նրա բադ սպանելու թույլտվությունն են օգտագործում: Իսկ այդ որսորդը կամ իրենց աշխատակիցներից որևէ մեկը ուղեկցում են իտալացիներին, որ Կարմիր գրքում գրանցված թռչուններ չսպանեն»,- ասում է նախարարության մամուլի խոսնակը:

Ապրիլ 04, 2008