Panorama.am
«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնինե հայտնում է, որ շահագործման է հանձնվել Գեղանուշի պոչամբարը: Մինչ այդ իրականացվել են պոչամբարի նախնական փորձարկումներ, որոնց նպատակն է եղել` հայտնաբերել հնարավոր թերությունները, որոնք վերացվել են:
Մի շարք շինարարական բարեկարգումների արդյունքում անհրաժեշտ պայմաններ են ստեղծվել` ապահովելու պոչամբարի անվտանգ աշխատանքը և կանխելու հնարավոր բնապահպանական խախտումները: Առավելագույն ջանքեր գործադրելով պոչամբարի համակարգային բարեկարգումների և անվտանգության ապահովման ուղղությամբ` ընկերությունը փոքր-ինչ հետաձգել էր պոչամբարի բացումը նախանշված ժամկետից, հաշվի առնելով նաև այն, որ շահագործման համար անհրաժեշտ փաստաթղթերը և անվտանգության հավաստագրերը ստացվել են միայն մարտ ամսին:
«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնինե հավաստիացնում է, որ վերջերս նշանակված տնօրեն Ռոբերտ Ֆալետան գործադրել և գործադրում է ջանքեր` երաշխավորելու համար ընկերության երկարատև ապահով գործունեությունը և հանքի աշխատանքներում լավագույն միջազգային պրակտիկայի կիրառումը:
Հիշեցնենք, որ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնիիե 95%-ի սեփականատերն է «Դանդի Փրեշըս Մեթալսե Ընկերությունը (ԴՓՄ): «Դանդի Փրեշըս Մեթալսըե միջազգային հանքարդյունահանող ընկերություն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Կանադայում: Ընկերությունը զբաղվում է թանկարժեք մետաղների հանքարդյունահանմամբ, ձեռքբերմամբ, հետազոտմամբ և մշակմամբ:
Նրա ընդհանուր բաժնետոմսերը և բաժնետոմսերի գնման երաշխիքային փաստաթղթերը (նիշը` DPM; DPM; WT) գնվում և վաճառվում են Տորոնտոյի արժեթղթերի բորսայում: Ներկայումս ԴՓՄ-ը Բուլղարիայում իրականացնում է ոսկու և պղնձի խտանյութի արտադրման «Չելոփեչ Մայնե և հանքարդյունահանման «Կրումովգրադ Գոլդե նախագծերը, ինչպես նաև շահագործում է Հայաստանի հարավում գտնվող ոսկու, պղնձի և ցինկի խտանյութերի արտահանման Կապանի հանքի 95 տոկոսը: Ի լրումն, ԴՓՄ-ը հետազոտման և շահագործման համաձայնագրեր ունի Սերբիայի ոսկու, պղնձի և արծաթի արդյունահանման խոշորագույն շրջաններում: Ընկերությանն է պատկանում նաև «Բեք Ռիվերե ոսկու հետազոտման նախագիծը, որը գտնվում է Նունավուտում (Կանադա):
Նշենք, որ Գեղանուշի պոչամբարը շահագործման է հանձնվել ապրիլի 25-ին:
Մայիս 05, 2008
