

«էկոԼուր»
ՀՀ Բնապահպանության նախարարությունը հերքում է 2008թ հոկտեմբերի 27-ին «Հետք»-ում տպագրված “Բնապահպանության նախարարի առանձնատունը` Սեւանի ափին” նյութը:
Ինչպես նշված է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ, ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ոչ մի առնչություն չունի Սեւանի ափին կառուցված առանձնատան հետ: Նախարարության հաստատմամբ՝ նշված տարածքը մրցույթի արդյունքում վարձակալության է տրվել ոմն Արմենակ Տիգրանյանի (23.05.2008թ., արձանագրություն՝ թիվ 920, վարձակալության պայմանագիր՝ 1214):
Բացի այդ, վերոնշյալ կառույցը չի մտնում Արտանիշ արգելոցի տարածքի մեջ:
«ԷկոԼուր»՝ «Սեւանի մասին» ՀՀ օրենքի մեջ հստակ նշված է, որ Սեւանի ափին՝ ծովի մակարդակից 1908մ բարձրությունից ներքեւ արգելվում է կապիտալ շինություններ կառուցել: ինչպես լուսանկարում երեւում է, առանձնատունը կառուցվում է գործնականում ափի մոտ, այսինքն՝ խախտվում է օրենքը:
Հոկտեմբեր 31, 2008
