ԱրմԻնֆո
Հայաստանում ստեղծվելու է հանրապետությունում առաջին կենսոլորտային արգելոցը: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է WWF- Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը, ՀՀ բնապահպանության նախարարությունը թույլ է տվել հանրապետության Սյունիքի մարզում ստեղծել կենսոլորտային արգելոց: Կ.Մանվելյանի խոսքերով, նախապատրաստական աշխատանքների համար պետք է 2-3 տարուց ոչ քիչ:
«Կենսոլորտային արգելոցներում գիտահետազոտական գործունեությունը ներառում է ոչ
միայն ֆլորայի և ֆաունայի էկոլոգիայի, այլև բնական պաշարների ռացիոնալ օգտագործման հարցերը: Նման արգելոցների նպատակն է` պահպանել բնական լանդշաֆտները և կենսաբանական բազմազանությունը, մասնակցել տարածաշրջանի հաստատուն զարգացմանը»,- նշել է Կ.Մանվելյանը:
Նշենք, որ այսօրվա դրությամբ աշխարհի 106 երկրներում գործում է 529 կենսոլորտային արգելոց:
Նոյեմբեր 03, 2008
