«Հետք»
«Դիլիջան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտուց մրցութային կարգով, վարձակալության հիմունքներով մինչեւ օրս կատարվել է 58,95 հա տարածքի հողհատկացում: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց Բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը: 2006-2008թթ-ին անցկացվել է հինգ մրցույթ: «Դիլիջան» ազգային պարկի «Դիլիջան» տեղամասում կատարվել է 22, 84 հա հողհատկացում, «Հաղարծին» տեղամասում` 20,12 հա, «Շամախյան»-ում` 16 հա:
Ամենամեծ հողհատկացումները կատարվել են հետեւյալ ընկերություններին` «Էքս Կոնսալտ» ՓԲԸ՝ 12 հա («Դիլիջան» տեղամաս), «Գիտակ-Չիբ» ՍՊԸ` 7 հա («Շամախյան» տեղամաս), «Մեծն Տիրան» ՍՊԸ` 6 հա («Հաղարծին» տեղամաս), «Օպելա» ՍՊԸ` 3,7 հա («Հաղարծին» տեղամաս):
Ամենամեծ տարածքը՝ 4,1 հա, որպես անհատ ձեռներեցի, հատկացվել է Հայկ Խաչատրյանին («Դիլիջան» տեղամաս): 2 հա հատկացվել է Ռուդիկ Բաբայանին («Շամախյան» տեղամաս), 1,5 հա` Հասմիկ Սարգսյանին («Հաղարծին» տեղամաս), 1,5 հա` Արմեն Խաչատրյանին («Հաղարծին» տեղամաս), 1,5 հա` Վլադիմիր Հարությունյանին («Դիլիջան» տեղամաս):
Նոյեմբեր 03, 2008
