ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր»

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի բնակիչները բողոք-նամակ են ուղղել Ասիական զարգացման բանկին (ADB): Գյուղում բանկի նախագծով կառուցում են նոր գյուղական ճանապարհ: Սկզբում, երբ գյուղ եկան շինարարները եւ սկսեցին վերականգնել ճանապարհը, ոը գյուղը կապում է Սեւանի մայրուղու հետ, աստղաձորցիներն ուրախացան: «Վերջապես հոգ են տանում նաեւ մեր մասին»,- ասում էին նրանք: Թվում էր, որ լավ ճանապարհ գցելը այդքան էլ դժվար չէ: Սակայն, ի զարմանս գյուղացիների, ճանապարհների նախագիծը, մեղմ ասած անհաջող դուրս եկավ:

…Ինչքան էլ փորձեցին տարհամոզել շինարարներին՝ փոխել նախագիծը, պատասխանը մեկն էր. «Մենք իրավունք չունենք շեղվել նախագծից»: Աստղաձորցիները հուսահատության մեջ էին, քանի որ նախագիծն իրականացնողներին, նախագծողներին, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանն ուղղված բոլոր դիմումները մնացել էին անպատասխան:

Պարզվեց, որ  գլխավոր ֆինանսական կազմակերպությանը բողոքներ ուղղելու մեխանիզմ, այնուամենայնիվ, կա: Աստղաձորցիներին որոշեցին օգնել Ասիական զարգացման բանկի գործունեության վերաբերյալ մոնիտորինգ իրականացնող հասարակական կազմակերպությունների ֆորումի (NGO Forum on ADB)  ներկայացուցիչները: ...

Ամբողջական նյութը կարող եք կարդալ ռուսերեն լեզվով:

Հուլիս 06, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր