ՎԱՂՈՒՑ ՎԵՐՋԱԿԵՏ Է ԴՐՎԱԾ,

ՎԱՂՈՒՑ ՎԵՐՋԱԿԵՏ Է ԴՐՎԱԾ,

Ռոբերտ Տեր-Առաքելյան, «Գոլոս Արմենիի»

սակայն դա ոսկու վերամշակման ֆաբրիկան Սևան տեղափոխելու գաղափարի հեղինակներին հետ չի պահում անիմաստ և ապարդյուն պայքարից

Արարատի ոսկու կորզման գործարանը և Սոտքի` ինչպես պաշտոնապես ընդունված է անվանել ոսկու, իսկ իրականում բազմամետաղ հանքավայրը 2007թ-ից պատկանում է «GeoProMining Gold»-ին: Նոր ընկերությունը ակտիվների զարգացման փոխարեն սկսեց ջանասիրաբար զբաղվել ֆաբրիկան Սևանի ջրահավաք ավազան տեղափոխելու հարցով:

…
Ընկերության բաժնետոմսերի հիմնական փաթեթը պատկանում է ռուս օլիգարխ Սիման Պովարենկինին, իսկ ոչ մեծ մասը` վրացի բաժնետերերի, ովքեր ապահովեցին խմբի վրացական ակտիվների ձեռք բերման գործարքը:
….
Ակնհայտ է, որ, ելնելով Վրաստանի և Հայաստանի աշխարհագրական դիրքերի մոտ լինելուց, գլխավոր բաժնետերը որոշել է հայկական ակտիվների ձեռք բերումն ու զարգացումը վստահել վրացի գործընկերներին: Վերջիններս, ամենայն հավանականությամբ, վստահեցրել էին գլխավոր բաժնետիրոջը, որ իրենք կկարողանան հանրապետության ղեկավարությանը կկարողանան համոզել, որպեսզի Արարատի ֆաբրիկան Սոտք տեղափոխեն: Հենց սրա հետ կապված ամենից հավանականն այն է, որ «GPM»-ին այդ ակտիվներն արժեցել են այնպիսի «կոպեկներ», որոնցով վերջին տարիների ընթացքում չեն վաճառվել կամ սեփականաշնորհվել Հայաստանի լեռնահանքային բոլոր ակտիվները միասին վերցրած` հարյուրուկես միլիոն դոլլար:

Միլիոնավոր դոլլարներ մեռած նախագծի մեջ

Վերջին տարիների ընթացքում, երբ բրիտանահնդկական AGRC-ից (որին, մեղմ ասած, խնդրեցին հեռանալ Հայաստանից` այդ թվում նաև Սևանում ֆաբրիկա կառուցելու գաղափարն առաջ տանելու համար) «GPM»-ը վերագնեց ակտիվը, ֆաբրիկան Սևան տեղափոխելու գաղափարը երկրորդ կյանք ստացավ:

Դիմա Կալանդադձեն և Կոբա Նակոպիան, հակառակ առողջ բանականությանը, էկոլոգիական, քաղաքական և այլ իմաստներին, Սևանի վրա հարձակման նետվեցին: Մի քանի միլիոն ծախսվեց ակադեմիական ինստիտուտների հետազտությունների պատվերի համար: Այդ քամուն տված փողերը կարող էին ավելի արդյունավետ օգտագործվել: Ի՞նչը դրդեց մեր վրացի գործընկերներին դրան, ըստ էության անմտությունը:

«Գոլոս Արմենիի» աղբյուրների համաձայն` այս ամռան սկզբին Սիման Պովարենկին հրավիրվել է Հայաստան, որտեղ Հայաստանի ղեկավարությունը նրան առաջարկել է հրաժարվել «սևանյան» նախագծից և դիտարկել Գագարինում նոր ֆաբրիկայի կառուցման տարբերակը: Վերջինս Արարատի գործարանի հետ համեմատած քիչ բան է փոխում, քանի որ հանքանյութի տեղափոխման ճանապարհը կրճատվում է, սակայն հարցը վերջնականապես չի հանվում: Գագարինում ֆաբրիկայի կառուցման աննպատակահարմարության մասին գիտի նաև հանրապետության ղեկավարությունը: Այսինքն, այս առաջարկությունը ոչ այլ ինչ է, քան ուղղակի մերժում տալ Արարատից ոսկու ֆաբրիկայի տեղափոխմանը:

Նախագծի խնամակալին դա քիչ թվաց, և նրանք հրաժարվեցին արժանի պարտությունից, օրինակ` նախագծի հետագա լոբբինգից պաշտոնապես հրաժարվելուց: Եվ նույնիսկ այն բանից հետո, երբ նախագահին առընթեր Սևանի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը պաշտոնապես հասարակությանը հայտարարեց , որ ֆաբրիկան Սևանում չի կառուցվելու, «GPM»-ում շարունակում են լռել: Դրա հետ մեկտեղ դժվար է ենթադրել, որ նախագահական հանձնաժողովի ղեկավարը պատահական բաներ խոսի:

Անցած տարիների ընթացքում` 2007թ-ի օգոստոսից սկսած, փոխանակ միլիոնավոր դոլլարներ ակնհայտորեն անիրական նախագծի վրա ծախսելու, կարելի էր մոդեռնիզացնել ֆաբրիկան` ոսկու և ուղեկցող մետաղների կորզման տոկոսն ավելացնելու նպատակով: Դա թույլ կտար մեծացնել արդյունահանումը, նվազեցնել ծախսերը և բարձրացնել արտադրության արդյունավետությունը, վարձել մարդկանց, բարձրացնել Սոտքի աշխատողների խղճուկ աշխատավարձերը: Իհարկե, որոշ ներդրումներ ֆաբրիկայի վերագործարկման ժամանակ արվել են` բայց միայն սևանյան ֆաբրիկայի նախապատրաստման համար արտադրությունը վերակենդանացնելու նպատակով:

Այլ կերպ ասած, «GPM»-ը ժամանակ ուներ ձեռնարկության մրցունակությունը բարձրացնելու համար, ինչը թույլ կտար ճգնաժամի ընթացքում ավելի արդյունավետ աշխատել, ինչից ընկերությունը չօգտվեց: Դրան խանգարեց ֆաբրիկան Սևան տեղափոխելու ցնորական գաղափարի հետևից ընկնելը, որի անհրաժեշտությունը պատճառաբանվում էր բոլոր հնարավոր և անհնար փաստարկներով:

Ձախողեցին բոլոր նպատակները

Կցանկանայինք ուշադրություն հրավիրել «GPM»-ի խնդրի մեկ այլ տեսանկյան վրա: Ակտիվորեն զբաղվելով սևանյան ֆաբրիկայի գաղափարի լոբբինգով` ընկերության ղեկավարությունը հասարակությանը ոչ միայն իր դեմ, այլ նաև Ռուսաստանի դեմ տրամադրեց: Հասարակության մեջ տարածվեցին լուրեր` «ռուսները հնդիկներից լավը չեն»:

Այս պատմության միակ դրական պահն այն էր, որ մեր ակադեմիական ինստիտուտները մասնավոր սեկտորից ֆինանսական միջոցներ ստացան: Սակայն այդ միլլիոնները մեծ օգուտ կբերեին երկրին, ընկերությանը, «GPM»-ի և Ռուսաստանի վարկանիշին, եթե դրանք ուղղված լինեին դեպի արտադրությունը, այլ ոչ ինտրիգները:

Ամբողջական նյութը կարող եք կարդալ ռուսերեն լեզվով:

Օգոստոս 28, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր