ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏԻ ՎԵՐԱԳՐԾԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՋՈՂ ԺԱՄԱՆԱԿ Է ԸՆՏՐՎԱԾ

ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏԻ ՎԵՐԱԳՐԾԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՋՈՂ ԺԱՄԱՆԱԿ Է ԸՆՏՐՎԱԾ

Արթուր Երնջակյան, ԱրմԻնֆո

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Պոլովինկինի հարցազրույցը

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը
վերագործարկվեց գլոբալ տնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ գունավոր մետաղների համաշխարհային գները շարունակում էին մնալ բավականին ցածր:  Ընկերության ղեկավարությունը մշակեց արտադրության օպտիմիզացման հակաճգնաժամային ծրագիր, Հայաստանի կառավարությունն իր հերթին 14 միլիոն դոլլարի բյուջետային վարկ տրամադրեց ընկերությանը: Եվ ահա համաշխարհային իրադրությունը սկսեց փոխվել, եւ մետաղների համաշխարհային գները սկսեցին աճել:

… Մեր` արտադրության ստանդարտային տարեկան ծրագրով նախատեսվում է մոտավորապես 3 միլիոն տոննա հանքանյութի արդյունահանում եւ հանքամշակում: Բայց քանի որ կոմբինատը կես տարի կանգնած էր, ծավալները, բնականաբար, երկու անգամ քիչ կլինեն: Այն ամսական միջին հաշվով կկազմի 500 տոննա պղինձ եւ 40 տոննա մոլիբդեն:  Պղնձի գները բարձրացել են, ոչ զգալի կերպով բարձրացել են նաեւ մոլիբդենի գները, եւ դա մեզ որոշակի լավատեսություն է ներշնչում: Անկեղծ կասեմ, մետաղների գների աճը եւ շուկայում բարենպաստ իրադրությունը մեզ համար մեծ աջակցություն է: Պետք է ընդունել, որ կոմբինատի գործարկման համար մենք հաջող ժամանակ ենք ընտրել:  

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը քաղաք ձեւավորող ձեռնարկություն է: Հենց այդ պատճառով կառավարությունը որոշեց ռուսական վարկի շրջանակներում ստացված բյուջեից ընկերությանը գումար հատկացնել: Որքանո՞վ է ընկերության ղեկավարությունը սոցիալական պատասխանատվություն զգում իր աշխատակիցների եւ ընդհանրապես քաղաքի բնակիչների նկատմամբ:

Ղեկավարությունը շատ լավ հասկանում է սոցիալական պատասխանատվությունը եւ աշխատում է քաղաքային իշխանությունների եւ բնակչության հետ: Ձեռնարկությունը մասնակցում է քաղաքային միջոցառումներին: Վերջերս Ագարակ քաղաքը նշեց իր 60-ամյակը, եւ ընկերությունն ունեցավ ֆինանսական եւ կազմակերպչական ամենաակտիվ մասնակցություն:

… մեզ հաջողվեց հրշեջ ծառայություն բացել քաղաքում, որը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դադարել էր գործել: Մեր օգնությամբ կառուցվեց հրշեջ ծառայության շենքը եւ գնվեց հրշեջ մեքենա: Հույս ունեմ, որ երբ ընկերությունն ամբողջությամբ կհաղթահարի ճգնաժամի հետեւանքները եւ ամուր ոտքի կկանգնի, քաղաքի օգնության չափերը կմեծանան: 

Ամբողջական նյութը կարող եք կարդալ ռուսերեն լեզվով:

Հոկտեմբեր 23, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր