ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՈՐՍԱԳՈՂԵՐՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՈՐՍԱԳՈՂԵՐՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ

ԷկոԼուր

«Էկոլուր»-ի տեղեկությունների համաձայն` փետրվարի 10-ին Սյունիքում ձերբակալված որսագողական խմբի կազմում ռազմական ոստիկանության աշխատակից կար: Ռենջերների բրիգադան, որի կազմում էին նաեւ բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներ եւ ոստիկաններ, Շվանիձոր գյուղի մոտակայքում (Սյունիքի մարզ) բռնեցին 5 հոգանոց որսագողերի խմբի:

Չնայած նրան, որ որսագողերը դեռ չէին հասցրել կենդանի սպանել, սակայն նրանց գործողությունները համարվեցին անօրինական, քանի որ բացի որսորդական հրացաններից նրանց մոտ հայտնաբերվեցին նաեւ ռազմական զենքեր` АКМС 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ հրազեն՝ իր 54 փամփուշտներով եւ АК 74 5,4մմ տրամաչափով ինքնաձիգ` 30 փամփուշտներով։
 
Որոշ տեղեկությունների համաձայն` որսագողերի մեջ եղել է ռազմական ոստիկանության աշխատակից` «Շակալ» մականունով, որի որսավարի թվում է Սամբա անունով առաջավորասիական մայր հովազը: Սակայն պաշտոնական հաղորդագրության մեջ չեն հիշատակվում որսագողերի խմբի անդամների անունները, նրանց զբաղեցրած պաշտոնները: «Հետք»-ի սեփական թղթակցի լուրից պարզ դարձավ, որ երկու մասնակիցները` Թոմիկ Թումանյանը եւ Միքայել Աթայանը ձերբակալվել են, բայց հետո խափանման միջոցը փոխվել է ստորագրությամբ քաղաքից չհեռանալու վրա։

Ի պատասխան «Էկոլուր»-ի հարցման` Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը հայտնեց, որ տվյալ պահի դրությամբ այդ գործի վերաբերյալ որեւէ պաշտոնական տեղեկատվություն չունի:

Իր հերթին «Շիկահող» արգելոցի տնօրեն Ռուբեն Մկրտչյանը (որսագողերը ձեբակալվել են արգելոցի սահմաններից ոչ հեռու) «Էկոլուր»-ի հետ հեռախոսազրույցում հղում արեց գործող օրենսդրության վրա, որի համաձայն` եթե որսագողերին բռնելու ժամանակ ռազմական զենք է հայտնաբերվել, կամ ձերբակալվածների մեջ ուժային կառույցների ներկայացուցիչներ կան, ապա այդ գործերով զբաղվում է ոստիկանությունը: Տվյալ գործով ոստիականությանն են փոխանցվել բռնագրավված զենքերը եւ կազմված արձանագրությունները: Մկրտչյանը հավաստիացրեց, որ բնապահպանության նախարարությունը ուժեղացրել է հատուկ պահպանվող տարածքների պահպանման ռեժիմը: Միայն 2010թ. սկզբին «Շիկահող» արգելոցում 15 ռեյդ է անցկացվել, իսկ արգելոցի հարակից տարածքներում` 10 ռեյդ: 

Փետրվար 24, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր