ՆՈՐ ԳՆԵՐ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԵԶՈԱՐՅԱՆ ԱՅԾԵՐԻ ԵՎ ՄՈՒՖԼՈՆՆԵՐԻ ՈՐՍԻ ՀԱՄԱՐ

ՆՈՐ ԳՆԵՐ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԵԶՈԱՐՅԱՆ ԱՅԾԵՐԻ ԵՎ ՄՈՒՖԼՈՆՆԵՐԻ ՈՐՍԻ ՀԱՄԱՐ

Հետք

Կարմիր գրքում գրանցված կենդանիների` բեզոարյան այծի և մուֆլոնի որս իրականացնելու համար «Որսորդություն Եվրոպայում» կայքը Հայաստանի համար նոր գներ է սահմանել: Եթե նախորդ տարվա մարտ-նոյեմբեր ժամանակաշրջանի համար Հայաստանում բեզոարյան այծն առաջարկվում էր 5600 ԱՄՆ դոլարով, հայկական մուֆլոնը` 6800, ապա նույն կայքը նոյեմբեր-ապրիլ ժամանակահատվածի և Հայաստանում  7 օրվա որսորդության համար, որի մեջ մտնում է նաև յուրաքանչյուր չափի մեկ բեզոարյան այծի որս, առաջարկում է 14 000 ԱՄՆ դոլար:

Իսկ նույն պայմաններով մուֆլոնի որսի համար սահմանված է 16 000 ԱՄՆ դոլար: Այս մասին «Հետքը» բազմիցս գրել է (Տես հոդվածները` «Ռուս որսորդը գնում է «Հայկական մուֆլոնի հետքերով»» և «Հայկական մուֆլոնն արժե 6800, իսկ բեզոարյան այծը` 5600 դոլար»):

Մարտ 03, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր