ԲԱՑՎԵՑ «ՇԻԿԱՀՈՂ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԸ

ԲԱՑՎԵՑ «ՇԻԿԱՀՈՂ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԸ

Aysor.am

Ապրիլի 15-ին Սյունիքի մարզում բացվեց «Շիկահող» պետական արգելոցի վարչական շենքը: ՀՀ բնապահպանության նախարարության ու բնության համաշխարհային հիմանդրամի հայաստանյան մասնաճյուղը համատեղ իրականացնում են «Կենսաբազմազանության պահպանություն և համայնքային զարգացում. Էկոտարածաշրջանի բնապահպանական ծրագրի նպատակների իրականացումը Հարավային Հայաստանում» ծրագիրը, որը վերաբերում է 2010թ.-ի «Կենսաբազմազանության տարվա» շրջանակներում իրականացվող միջոցառումների շարքին:

Ծրագիրը մեկնարկել է 2007թ.-ին` Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

Aysor-ի թղթակիցը Սյունիքի մարզից հաղրոդում է, որ արգելոցի վարչական շենքի բացմանը ներկա են ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, Սյունիքի մարզպետՍուրեն Խաչատրյանը, ՀՀ-ում Նորվեգիայի պատվավոր հյուպատոս Թիմ Ստրեյթը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, «Շիկահող» պետական արգելոցի տնօրեն Ռուբեն Մկրտչյանը:

«Առանց վարչական շենքի դժվար էր աշխատել, և այսօր այն կենտրոն է հանդիսատում և’ Սոսիների պուրակի, և’ Զանգեզուրի պետական արգելավայրի համար»,- ասաց Ռուբեն Մկրտչյանը:

Միջոցառման ժամանակ Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնապահպանական տեսչություններին տրամադրվեցին ամենագնաց 3 մեքենաներ, թվային ֆոտոխցիկներ, հանդերձանք, վրաններ, ուսապարկեր:

Ապրիլ 15, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր