ՈՂՋԱԲԵՐԴԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԱՂԵՏԱԼԻ Է ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՇՏԱՊ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ, ԿԱՐԾՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏԸ

ՈՂՋԱԲԵՐԴԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԱՂԵՏԱԼԻ Է ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՇՏԱՊ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ, ԿԱՐԾՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏԸ

ԷկոԼուր

Ողջաբերդի գերեզմանոցի  թունաքիմիկատների նկատմամբ անհրաժեշտ է շտապ միջոցառումներ ձեռնարկել: «Բոլոր նրանք, ովքեր երեկ եղել են Ողջաբերդում, (ապրիլի 15) համոզվեցին նրանում, որ դա իրական աղետ է»,- հայտարարեց Թունաքիմիկատների միջազգային ասոցիացիայի տնօրեն Ջոն Վիգենը, ով, որպես փորձագետ, հրավիրվել է ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի կողմից: Տեղում իրավիճակին ծանոթանալուց հետո ԵԱՀԿ-ի գրասենյակը ապրիլի 16-ին կազմակերպեց քննարկում շահագրգիռ նախարարությունների` ՀՀ արտակարգ իրավիճակների, բնապահպանության, գյուղատնտեսության նախարարությունների մասնակցությամբ: ՀՀ առողջապահության նախարարությունն իր ներկայացուցչին չէր ուղարկել:  Քննարկմանը նաեւ մասնակցեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, USAID-ի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:Քննարկումը վարեց ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆտրան:

Նշենք, որ գերեզմանոցն իրենից ներկայացնում է խորը փոս, որի ներսում պաշտպանիչ շերտ չկա: Այստեղ թաղվել են ավելի քան 500 տոննա ժամկետնանց թունաքիմիկատներ, որոնք ծածկված են եղել երկու մետրանոց հողի շերտով: Այժմ այդ հողի շերտը ծանր տեխնիկայով քանդվել է: Մակերես են դուրս եկել ոչ միայն թունաքիմիկատներ, այլ դրանց քայքայման արդյունքում գոյացած նյութեր, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործվող հեղձուցիչ գազերի  են հիշեցնում: Դրենաժային համակարգը լցված է հողով եւ չի կատարում իր հիմնական գործառույթը` գերեզմանից ջրերի հեռացումը: Այժմ ջուրը, լվանալով գերեզմանոցի մակերեսը, իջնում է ներքեւ` դեպի ամառանոցները եւ «Էրեբունի» արգելոցը:

«Դեռ 2003թ. Բրյուսելում ընդունեցին, որ այդ հարցը մեծ ուշադրություն է պահանջում: Իսկ այժմ դա շատ մեծ վտանգ է ներկայացնում, համենայն դեպս, 3 հազար մարդու համար, որոնց վրա տարածվում են գերեզմանոցի թունավոր գոլորշիները»,- հայտնեց «Կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանը: Նրա խոսքերով` կազմակերպության 2007թ. ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ թունաքիմիկատները ներթափանցել են հողի մեջ: «Վտագ կա, որ նրանք կարող են թափանցել ավելի խորը` երկրի ջրային ճանապարհների`  Հրազդանի եւ Արաքսի մեջ»,- ասաց նա եւ ավելացրեց, որ հասարակայնությունը պետական մարմիններից` հատկապես առողջապահության եւ բնապահպանության նախարարություններից ակտիվ գործողություններ է սպասում, որոնք պատասխանատվություն են կրում շրջակա միջավայրի եւ առողջության անվտանգության համար:

Ջոն Վիգենն առաջարկեց շտապ գործողությունների պլան`
• ապահովել մշտական անվտանգություն` գերեզմանոցում նոր միջադեպեր թույլ չտալու համար
• սահամանափակել մուտքը գերեզմանոց
• հավաքել տեղումները, ջուրը եւ հեռացնել գերեզմանոցից
•ժամանակավոր ծածկել մակերես դուրս եկած թափոնները, դրանք հավաքել եւ տեղափոխել ժամանակավոր պահեստարան
• թույլ չտալ իրավիճակի վատթարացում: 

Փորձագետը կարծում է, որ միայն դրանից հետո կարելի է վերադառնալ նորմալ պլանին, որը նախատեսված է 3-5 տարվա համար, եւ, վերջին հաշվով, նախատեսում էգերեզմանոցի պարունաության ոչնչացում:

Ամբողջ խնդիրն այն է, որ պետական կառույցներից որոշումների, վճիռների, հանձնարարականների տեսքով ռեակցիա չկա, որոնց համաձայն շահագրգիռ նախարարությունները կկարողանային ռեալ գործողություններ ձեռնարկել: Ակտիվություն ցուցաբերեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ով տեղում ծանոթացավ իրավիճակի հետ եւ դիմեց վարչապետին: Ներկայումս ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ռեալ քայլեր կձեռնարկի կառավարությունը:

Ապրիլ 19, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր