Ապրիլ 14, 2011 | Քաղաքներ | Լոռի
Ամիսներ շարունակ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի բնակիչները իրենց կենցաղային և շինարարական աղբը անարգել թափում են Դեբեդ գետի թաղամասին հարող ափերին:
Ապրիլ 08, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
«Մենք մտադիր ենք դիմել Ժնևին, քանի որ Վճռաբեկ դատարանի կողմից Թեղուտի հայցի մերժումը հակասում է իրենց եզրակացություններին»
Ապրիլ 07, 2011 | Թափոններ | Լոռի
Բնակիչները տեղեկացված չեն թափոնակուտակիչի վտանգներին, որի արդյունքում էլ նրանք ոչ միայն ազատ ելումուտ ունեն այնտեղ, այլև նրա հարևանությամբ իրենց համար ստեղծել են ամառանոցներ: Թափոնակուտակիչի շրջապատում արածում են շրջակա թաղամասերի բնակիչների անասունները, իսկ հարևան լանջերին մենք հանդիպեցինք նաև մեղվի փեթակների:
Ապրիլ 04, 2011 | Պաշտոնական աղբյուրներ | Կոտայք | Լոռի | Երեւան
Երևանում տեղակայված ավտոմատ սարքերի տվյալների համաձայն, ավտոմատ կայանների հարակից տարածքի մթնոլորտային օդի փորձանմուշներում ազոտի երկօքսիդի միջին ամսական կոնցենտրացիան այս տարվա փետրվարին Սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) գերազանցել է 1.2 անգամ
Ապրիլ 04, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
Ապրիլի 1-ին ՀՀ վճռաբեկ դատարանը մերժեց «Էկոդար» բնապահպանական ՀԿ-ի բողոքն ընդդեմ ՀՀ վարչական դատարանի 2010թ. մարտի 24-ին կայացրած որոշման:
Մարտ 25, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
«Այսօր արդեն հանքարդյունահանումը լուրջ ռիսկեր է ենթադրում մասնավորապես հետագա սերնդի համար և պետք է ճիշտ գնահատել ռիսկերը հետագա անդառնալի հետևանքները կանխելու համար։ Այս ամենը թույլ օրենսդրական դաշտի և պետական վերահսկողության բացակայության հետևանք է»
Մարտ 22, 2011 | Թափոններ | Լոռի
Թափոնակուտակիչի ջրամեկուսացման դրենաժային համակարգի խողովակների մեծ մասը չկար, իսկ դա նշանակում է, որ լեռներից հոսող ջրերը լցվում են թափոնակուտակիչ եւ, խառնվելով թունավոր նյութերին, արտահոսում: Կառույցը ցանկապատված չէ: Դրա վտանգավորության մասին զգուշացնող ցուցանակներ չկան:
Մարտ 22, 2011 | Քաղաքներ | Լոռի | Սյունիք | Երեւան
ոչ միայն այդ շրջանի հողերը, այլ նրանցում աճեցված բանջարեղենը, կանաչին եւ մրգերը բազմաթիվ դեպերում աղտոտված են ծանր մետաղներով, այդ թվում եւ վտանգավորության առաջին դասի մետաղներով: Բացասական ազդեցությունների նկատմամբ հատկապես դյուրընկալ են լոլիկը, կանաչին, ազնվամորին ու թուզը, որոնք ներմուծվում են նաեւ երեւանյան շուկաներ:
Մարտ 21, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությունից դադարեցնել մեր երկրի բնության ոչնչացումը, ինչը սպասարկում է մի քանի անհատների ու խմբերի շահերը, և ձեռնարկել արմատական քայլեր` արգելելու անտառների ոչնչացումը:
Մարտ 18, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
Վրաստանի էկոլոգները հայտարարում են, որ պղնձի և մոլիբդենի հանքարդյունաբերությամբ զբաղվող Հայաստանի ընկերության (խոսքը «Vallex Group» ընկերության մասին է) գործեությունը, էկոլոգիական աղետ է ներկայացնում Վրաստանի համար: Ինչպես տեղեկացնում է «Business Georgia»-ն, նման կարծիք է հայտնել «Green Alternative» ՀԿ-ի ղեկավար Մանանա Կոչլաձեն (Վրաստան):
Մարտ 11, 2011 | SOS | Լոռի
Վերանորոգված ջրանցքը պատուհաս դարձավ տեղացիների գլխին: ՀԷԿ-ի տնօրինությունն արդեն երկար ժամանակ անօրինական կերպով գետի հունը փակելու և ողջ ջուրը ջրանցքով դեպի ՀԷԿ մղելու որոշում է կայացրել:
Մարտ 04, 2011 | Անտառ | Լոռի
«Ոչ ոք չի ուզում աշխատել: Եթե հանկարծ որևէ մեկը դիմում է աշխատանքի ընդունվելու համար, մեջս կասկած է առաջանում՝ ինչո՞ւ է ուզում անտառապահ դառնալ»
Մարտ 03, 2011 | Անտառ | Լոռի
2010 թ. Գուգարքի անտառտնտեսությունում 19 անտառախախտման արձանագրություններից 10-ն ուղարկվել է ոստիկանության Գուգարքի բաժին (328 ծառ), ևս 9-ը՝ Լոռու մարզի բնապահպանական տեսչություն:
Փետրվար 25, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
Հետազոտությամբ Ալավերդիում, Նեղոց եւ Քարկոփ գյուղերի հողերում, դրանցում աճեցված մշակաբույսերում եւ անտառային հատապտուղներում հայտնաբերվել են ծանր մետաղների, այդ թվում նաեւ առաջնային տոքսիկական տարրերի` սնդիկի, կադմիումի եւ արսենի գերբարձր պարունակություններ, որոնք քաղցկեղածին են եւ մեծ վտանգ են ներկայացնում բնակչության առողջության համար:
Փետրվար 24, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
Ընկերության վրա հաշվարկվել է 10141,6 հազար դրամ գումարի վնաս: Նշված գումարները մուծվել են ՀՀ պետական բյուջե:
Փետրվար 22, 2011 | Թեղուտ | Լոռի
Վրաստանի և Հայաստանի շուրջ 30 ոչ կառավարական կազմակերպություններ իրենց կառավարություններից պահանջում են համապատասխան միջոցներ ձեռնարկել Հայաստանի տարածքում «Թեղուտ» նախագծի բացասական ազդեցությունից բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով, որտեղ «Armenian Copper Program» ընկերությունը պղինձ և մոլիբդեն է արդյունահանում:
Փետրվար 18, 2011 | Թեղուտ | Լոռի
Բնապահպաններն անհանգստանում են, որ Հայաստանի Թեղուտի հանքավայրըը կհանգեցնի հարավային Վրաստանի աղտոտմանը:
Փետրվար 17, 2011 | Թեղուտ | Լոռի
«ACP» ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ, ի շնորհիվ նրանց կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաների, արտադրության թունավոր թափոնների Դեբեդ գետ ընկնելը, որի մեջ թափվում է ամբարտակով փակված գետը, բացառվում է: Սակայն պետք չէ մասնագետ լինել, որպեսզի հասկանալ, որ դա սկզբունքորեն անհնար է: Մարդու ստեղծած սարքավորումները ծառայելու սահմանափակ ժամկետ ունեն: