

Նիկիտա Զառոբյան, Գոլոս Արմենիի
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄՏԱՀՈԳԵԼ ԹԵՂՈՒՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՎՆԱՍՍԵՐԸ
...Արտադրության 500 միլիոն տոննա թունավոր թափոնների հսկայական պոչամբարի սպասարկումը պահանջում է մեծ ծախսեր: Պոչամբարը անմիջական վտանգ է սպառնում ներկա եւ ապագա սերունդների համար. թափոնները պատրաստվում են լցնել դեռեւս Խառատաձորի կիրճով հոսող գետի հունը: Այնտեղ պատրաստվում են լցնել նաեւ 600 միլիոն տոննա համեմատաբար չեզոք ապարներ: Համեմատության համար ասեմ, որ Թեղուտի պոչամբարի ծավալը կգերազանցի Հայաստանի տարբեր վայրերում գտնվող բոլոր 15 պոչամբարների ծավալը, որոնց ռեկուլտիվացման հարցը մինչ օս չի լուծվել, նրանք շարունակում են վնաս պատճառել բնությանը եւ մարդուն եւ անընդհատ պահանջում են նոր ֆինանսական ներդրումներ բնապահպանական միջոցառումներում:
Խառատաձորի գետն արդեն ծածկված է բետոնե ամբարտակով, ջուրը պետք է հոսի բետոնե փողրակով եւ 7,5 կմ ներքեւ նորից դուրս գա իր բնական հուն:
«ACP» ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ, ի շնորհիվ նրանց կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաների, արտադրության թունավոր թափոնների Դեբեդ գետ ընկնելը, որի մեջ թափվում է ամբարտակով փակված գետը, բացառվում է: Սակայն պետք չէ մասնագետ լինել, որպեսզի հասկանալ, որ դա սկզբունքորեն անհնար է: Մարդու ստեղծած սարքավորումները ծառայելու սահմանափակ ժամկետ ունեն:
…Պոչամբարը գտնվում է 9 բալանի սեյսմաակտիվ գոտում, իսկ դա նշանակում է, որ միջինը ամեն 100 տարում տեղի է ունենալու 9 բալ եւ ավելի բարձր ուժգնությամբ երկրաշարժ, ինչը կհանգեցնի սողանքների, ամբարտակի եւ բետոնե փողրակի քանդմանը: Դա իր հերթին կբերի պոչամբարում կուտակված արտադրության թունավոր թափոնների լցմանը Դեբեդ գետ, իսկ այնտեղից նրանք կհոսեն Քուռ գետ:…
2010Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի էկոլոգիական անվտանգության վերաբերյալ: Գիտաժողովին վրացական էկոլոգիական ոչ կառավարական կազմակերպությունները լուրջ անհանգստություն հայտնեցին Վրաստանի էկոլոգիական անվտանգության վրա հանքավայրի շահագործման հնարավոր անդրսահմանային ազդեցության կապակցությամբ:…
…Դրական ի՞նչ կունենա մեր ժողովուրդը` 1450 ցածր վարձատրվող աշխատատե՞ղ մեկ սերունդի համար, պետական բյուջեն այդ ընթացքում կստանամիջինը 0,1% լրացուցիչ մուտք եվ վե՞րջ: Իհարկե, պարոն Մեջլումյանը, ով, ինչպես պնդում են «ACP» ընկերությունում, ընկերության միակ սեփականատերն է, այդ ողջ ժամանակահատվածումգործող հարկային համակարգի եւ պղնձի ու մոլիբդենի գների թանկացման միտման պայմաններում կստանա մի քանի միլիարդ դոլլար մաքուր եկամուտ, բայց հայ ժողովրդի վրա, մեծ հաշվով, դա չի անդրադառնա:
«ՎՏԲ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ն, ՈՐԻ ՀԵՏ «ACP» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ 2008Թ. ՄԱՅԻՍԻ 27-ԻՆ 249,5 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԼԱՐԻ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ, մինչ օրս չի բացել ֆինանսավորումը: Բանկը, կարծես թե, կասկածներ ունի նախագծի էկոլոգիական եւ տնտեսական կարողության վրա:
Փետրվար 17, 2011
