ՀԷԿ-Ը ՓԱԿԵԼ Է ԳԵՏԻ ՀՈՒՆԸ

ՀԷԿ-Ը ՓԱԿԵԼ Է ԳԵՏԻ ՀՈՒՆԸ

Լոռու մարզի Քարկոփ գյուղի բնակիչ Հովսեփ Ղումաշյան, Հետք

«Իմ հայրենի գյուղը գտնվում է Դեբեդ գետի ավազանում, որտեղ ստեղծված աղետալի վիճակն ինձ ստիպեց գրել այս նամակը` հուսալով, որ ձեր թերթը կբարձրաձայնի խնդրի մասին: Բանն այն է, որ Քարկոփ գյուղի հարևանությամբ գտնվում է մի հիդրոէլեկտրակայան, որը նախկինում հայտնի էր «Այրում ՀԷԿ» անունում: Վերջերս ՀԷԿ-ի տնօրինությունը հիմնանորոգեց նախորդ դարի 30-ականներին կառուցված ՀԷԿ-ը սնուցող ջրանցքը:

Վերանորոգված ջրանցքը պատուհաս դարձավ տեղացիների գլխին: ՀԷԿ-ի տնօրինությունն արդեն երկար ժամանակ անօրինական կերպով գետի հունը փակելու և ողջ ջուրը ջրանցքով դեպի ՀԷԿ մղելու որոշում է կայացրել:

Արդյունքում,  Դեբեդ գետի հունի վրա շուրջ 5 կմ հատված ամբողջությամբ ջրազրկվել է: Տեսարանը ցավալի է: Երևում է գետի հետքը միայն` դուրս ցցված քարերով ու մեռնող ձկներով և կենդանական աշխարհի այլ տեսակներով:

Խնդրի խորությունը կայանում է նաև նրանում, որ Քարկոփ գյուղում արդեն շուրջ 20 տարի բացակայում է խմելու և կենցաղային ջուրը,  և մարդկանց համար Դեբեդը կենսական նշանակություն ունի: Ջրհորներում ջրի մակադրակն էականորեն նվազել է: Որոշ բնակիչների համար ձկնորսությունը ապրելու միակ միջոցն էր»,- «Հետքին»  նամակով դիմել է Լոռու մարզի Քարկոփ գյուղի բնակիչ Հովսեփ Ղումաշյանը:

Մարտ 11, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր