Նորություններ

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵԼՓԻՆ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Սեպտեմբեր 03, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Զգուշանալով «Արգամիկ» ընկերության երկրաբանահետազոտական աշխատանքների հետեւանքով ջրից զրկվելուց` Ելփին գյուղի բնակիչները օգնության համար դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում ասված է.
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԳՐԱՎՈՐ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Սեպտեմբեր 02, 2010 | Սևան
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորները հարցերով դիմել են ՀՀ կառավարությանը, որոնք մասնավորապես առնչվում են Արգիճի գետի վրա ՀԷԿ-ի անօրինական կառուցմանը եւ գետի վտակի`Գայլաձորի հունի հեռացմանը դեպի Վայոց Ձոր:
ԲՈՂՈՔ. ԵԼՓԻՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐՆ ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ ԵՐԿՐԱԲԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ` ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ
Սեպտեմբեր 02, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի բնակիչներն ու փոխգյուղապետն ասում են, որ գյուղի ավագանին որոշում է ընդունել, որով արգելում է «Արգամիկ» ընկերությանը երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել գյուղում (1400 բնակիչ), որը բնապահպանական առումով զգայուն տարածք է:
ՀԱՐՈՒՑՎԵԼ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ` ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԹԻՎ
Սեպտեմբեր 02, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել են քրեական գործեր` Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրում հայտնված ծառերի, թփերի մաքրման աշխատանքների ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ:
ԱՐԳԻՃԻ ԳԼԽԻՆ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՄՈՒԹ ԱՄՊԸ ՉԻ ՀԵՌԱՆՈՒՄ
Սեպտեմբեր 02, 2010 | Սևան
ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը որեւէ կերպ խնդրին չի միջամտել: «Ոչ մեր խնդիրն է լսել, ոչ փորձել է օգնել, ոչ օգնել է, ոչ էլ խանգարել: Կարծես թե նա գյուղացիների ձայների շնորհիվ չի ընտրվել պատգամավոր ու մանդատ ձեռք բերել: Նրա այս վերաբերմունքն անհասկանալի է
Սեպտեմբեր 02, 2010 | Կենսաբազմազանություն
Հայաստանում որսորդությունը նույնպես օտար խաղ չէ, սակայն որսորդական բիզնեսի զարգացման փորձերն, ի սկզբանե, ուղղվեցին ստվերի եւ անօրինականության դաշտ, իսկ կենդանական աշխարհը հսկայական վնասներ կրեց, քանի որ, որսրոդական բիզնեսն ուղղված էր Կարմիր գրքում գրանցված կենդանինների ոչնչացմանը՝ մուֆլոն, կովկասյան գորշ արջ, բեզոարյան այծ։
ԹԱՇԿԻՆԱԿՈՎ ԲԵՐԱՆՍ ՓԱԿՈՒՄ ԵՄ, ՈՐ «ԿԻՍԼԱՏԻ» ՀԱՄԸ ՉԶԳԱՄ
Սեպտեմբեր 02, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Արտադրական պրոցեսներից առաջացող վնասակար նյութերի և դրանց համընդհանուր արտանետումների մեջ ամենամեծ ծավալը` 99,4%-ը, կազմում է ծծբի երկօքսիդը: Կան նաև քաղցկեղածին մասնիկներ. կապար, պղինձ, արսենիում, ցինկ, մագնեզիում:
ԴՍԵՂԻ ԱՆՏԱՌՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ՍՂՈՑԱՐԱ՞Ն Է ԳՈՐԾՈՒՄ
Սեպտեմբեր 02, 2010 | Անտառ
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Դսեղի անտառտնտեսության շենքը գտնվում է համանուն գյուղի այն փողոցի վրա, որից մի քանի հարյուր մետր այն կողմ լսելի են փայտավերամշակման արտադրամասերի սղոցների ձայները: Պարզվում է աշխատանքային օրերին, այն էլ աշխատանքային ժամերին, անտառտնտեսությունում մարդ չես կարող գտնել:
Սեպտեմբեր 02, 2010 | Անտառ
Արսեն Պետրոսյանը, շարունակելով հանցավոր գործունեությունը, կրկին կաշառք ստանալու դիտավորությամբ, իր ղեկավար, նույն տեսչության պետ Տիգրան Գրիգորյանի հետ համաձայնության գալով, որոշում են խոշոր գումար շորթել «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ-ից
Սեպտեմբեր 01, 2010 | Անտառ
Երեկ երեկոյան տեղեկացանք, որ այրվում են Սիլիկյան թաղամասին կից խաղողի այգիները: Մեզ զանգահարած այգիների տերերը կարծում են, որ հրդեհը պատահական չէ՝ այն հատուկ կազմակերպված է: Բանն այն է, որ այս թաղամասը վաղուց ի վեր ձեռք բերելու ցանկություն ունեն գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ու նրա տեղակալը:
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԲԱՂՎՈՒՄ Է
Սեպտեմբեր 01, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Բնապահպանության նախարարությունից մեզ փոխանցեցին, որ նախարարի հրամանով կազմվել է հատուկ աշխատանքային խումբ, որը կմեկնի դեպքի վայր՝ պարզելու կատարվածը: Նախարարությունից փոխանցեցին նաեւ, որ ստեղծված աշխատանքային խումբը ակտիվ համագործակցում է ոստիկանության հետ՝ գտնելու ապօրինի ծառահատում իրականացնողներին:
ԱԿՏԻՎԻՍՏ ՎԱՀԵ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ` ԼՈՌՈՒ ԱՆՏԱՌԸ ՍՐԲՎՈՒՄ Է
Սեպտեմբեր 01, 2010 | Անտառ
Լոռու մարզի «Լոռի» հանգստյան տան մոտ գտնվող անտառից շուտով ոչինչ չի մնա: Անտառի ծառերի մի մասը հատվում է, մյուս մասն էլ չորացել է կամ այրվել: Այս մասին «ԷկոԼուր»-ին ահազանգեց երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Վահե Վարդումյանը (տես լուսանկարները):
ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
Սեպտեմբեր 01, 2010 | Անտառ
Զրուցեցինք Գուգարքի անտառտնտեսության պետ Անատոլի Մխիթարյանի հետ, որը նշեց. «Այդ վայրում հատատեղ չկա, ամենայն հավանականությամբ՝ դրանք անօրինական գործողություններ են: Ձեր ահազանգը հիմք ընդունելով՝ մասնագիտական հանձնաժողովը կգնա-կֆիքսի կոճղերի չափը, կտրված ծառերի քանակը:
Սեպտեմբեր 01, 2010 | Անտառ
Վանաձորը շրջապատող անտառային գոտում անհետացման եզրին են որոշ արժեքավոր բուսատեսակներ: Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Լիլիա Բայրամյանը դրանցից առանձնացնում է այնպիսի դեղաբույսեր ու վայրի ուտելի բույսեր, որոնցից են մարիամախոտը, արեւքուրիկը, ուրցը, դաղձը, եղինջը, ղանձիլը:
Սեպտեմբեր 01, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր տեղի ունեցավ Արարատյան դաշտավայրի ստորերկրյա խորքային հորերի արդյունավետ օգտագործման նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը, որի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ներկայացրեց չորս տասնյակից ավելի ձկնաբուծական տնտեսություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:
ՍԵՎԱՆ. ԶՎԱՐՃԱՆՔԻ, ԲԱՅՑ ԵՎ ՀԱԿԱՀԻԳԻԵՆԻԿ ԳՈՏԻ
Սեպտեմբեր 01, 2010 | Սևան
«Ափը մաքրվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության դրամաշնորհային ծրագրի միջոցներով։ Խնդրում ենք օգտագործել աղբամանները եւ պահպանել մաքրությունը».–Սեւանա լճի Շորժայի ափին դրված է աղբամանը՝ այս վերտառությամբ։ Բայց… այդ աղբամանը ջրի մեջ է։
ԵԼՓԻՆԻ ԱՎԱԳԱՆԻՆ ԱՐԳԵԼԵՑ ԳՅՈՒՂԱՊԵՏԻՆ ԵՐԿՐԱԲԱՆՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ  «ԱՐԳԱՄԻԿ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Օգոստոս 31, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Վայոց Ձորի մարզի Ելփին համայնքի ավագանին գյուղապետին արգելել է «ԱՐԳԱՄԻԿ» ընկերության հետ համայնքի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ անցկացնելու վերաբերյալ համաձայնագիր ստորագրել: Օգոստոսի 28-ին ավագանու որոշումը հրապարակվեց գյուղի ընդհանուր հավաքում, որին նաեւ մասնակցեցին «ԱՐԳԱՄԻԿ» ընկերության ղեկավարությունը եւ երկրաբանները, մարզպետարանի ներկայացուցիչները, «ԷկոԼուր»-ի աշխատանքային խումբը: (Տե’ս ֆոտոռեպորտաժը):
Օգոստոս 31, 2010 | SOS
Հայտնի է դարձել, որ Վայոց ձորի մարզի Խաչիկ համայնքի Քարակոփի տարածքում` բնության հուշարձան հանդիսացող ուռենիների հարյուրամյա պուրակում, CARD կազմակերպության հովանավորությամբ սկսվել են շինանարական աշխատանքներ։ Հիշյալ վայրը անխզելիորեն կապված է Քարակոփի պատմամշակութային արժեքին, և այնտեղ որևէ շինարարություն իրականացնելը կամ տաղավարներ տեղադարելը խաթարում է թե բնության կուսական և պատմականորեն ձևավորված տեսքը...