Նորություններ

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՈՐՍԱԳՈՂԵՐՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ
Փետրվար 24, 2010 | Կենսաբազմազանություն
Որոշ տեղեկությունների համաձայն` որսագողերի մեջ եղել է ռազմական ոստիկանության աշխատակից` «Շակալ» մականունով, որի որսավարի թվում է Սամբա անունով առաջավորասիական մայր հովազը:
Փետրվար 24, 2010 | Ջուր
Թափառող կենդանիների վտանգին Վանաձորի «Դիմաց» թաղամասում գումարվել է սատկած կենդանիներից եկող վտանգը: Թաղամասով հոսող Տանձուտ գետում վերջերս հաճախակի են հայտնվում մաշկազերծված տարբեր կենդանիներ՝ գարշահոտություն տարածելով շուրջբոլորը:
ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ ՉԱՐՈՐԱԿ ՈՒՌՈՒՑՔԱՅԻՆ, ՀՈԳԵԿԱՆ, ՍՐՏԱՆՈԹԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Փետրվար 24, 2010 | Քաղաքներ
Ալավերդու առողջապահական կենտրոնին «Հետք»-ի հարցումներից պարզվել է, որ 2009թ.-ի էականորեն վատացել է բնակչության առողջության վիճակը: Այստեղ մասնավորապես աճել են չարորակ ուռուցքային, հոգեկան, սրտանոթային հիվանդությունները:
Փետրվար 24, 2010 | Քաղաքներ
Հերթական ահազանգը «Դիլիջան» ազգային պարկից հնչեցրեց երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը: Այդ ահազանգի հիման վրա «ԷկոԼուր»-ը հարցում է անում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՐԱՆԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՉՀԱՏՎՈՂ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐՈՒՄ
Փետրվար 23, 2010 | Միջուկային էներգետիկա
Քննարկման ընթացքում հասարակայնության կողմից առաջադրած հարցերը, որոնք առնչվում էին Սյունիքի բնակիչներին, ովքեր կանգնած են ծանր ընտրության առաջ` թողնել ամեն ինչ եւ հեռանալ, թե մնալ եւ սպասել անհայտ երաշխիքների, պետական այրերի կողմից մնացին անպատասխան:
ՌՈՔ ԱՍՏՂ ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԹԵՂՈՒՏԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ
Փետրվար 23, 2010 | Թեղուտ
Հայտնի ռոք կատարող Սերժ Թանկյանն աջակցեց Թեղուտի պաշտպանության խմբին, որը դիմել էր նրան` աջակցելու էկոլոգիական շարժմանը` մասնավորապես, ուղղված Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման դեմ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱԿՏԻՎԻՍՏԸ ՆՈՐԻՑ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է
Փետրվար 23, 2010 | Թեղուտ
«S.O.S Թեղուտ» երիտասարդական շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանն փետրվարի 18-ին կրկին հրավիրվել էր հարցաքննության: Երեւանի քննչական վարչությունում նա, սակայն, ոչ թե մեղադրյալի, այլ վկայի կարգավիճակում էր:
«ԹԵՂՈՒՏ. ԶԱՎԱԿՆԵՐԻ ՀԱՑԸ» ՖԻԼՄԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻ ՀՐԱՎԵՐ
Փետրվար 19, 2010 | Թեղուտ
«ԹԵՂՈՒՏ. ԶԱՎԱԿՆԵՐԻ ՀԱՑԸ» ՖԻԼՄԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻ ՀՐԱՎԵՐ Փետրվարի 20-ին` 19:00-ին, «Փոքր թատրոն»-ում (Աբովյան 11, Աբովյան-Թումանյան խաչմերուկ), տեղի կունենա Տիգրան Պասկևիչյանի «ԹԵՂՈՒՏ. ԶԱՎԱԿՆԵՐԻ ՀԱՑԸ» ֆիլմի շնորհանդեսը:
Փետրվար 18, 2010 | Թափոններ
Ճապոնական «Շիմիձու» կորպորացիայի կողմից Նուբարաշենի թափոնակուտակիչում կենսագազի հավաքման և այրման ծրագիրն ընթացքի մեջ է: Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը, թափոնակուտակիչում փորվել են հորատանցքեր, մեթան գազը մղվում է կենտրոնական ուղղահայաց խողովակ և այրվում, տարածքը ծածկվել է հերմետիկ թաղանթով և հողի շերտով։
Փետրվար 17, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Ինչպես նշել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, Հայաստանում տեսակների անհետացման խնդիրն առավել արդի հարցերից մեկն է: Նա հիշեցրել է, որ հանրապետության տարածքում հանդիպում են մոտ 3600 տեսակ բարձրակարգ բույսեր, 550 տեսակի ողնաշարավորներ և 1700 տեսակի անողնաշարավորներ:
Փետրվար 17, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Հայաստանում Սոթքի ոսկու հանքավայրը և Արարատի վերամշակման ֆաբրիկան շահագործող GPM Gold ընկերության սեփականատեր GeoProMining ռուսական խումբը 2010թ բյուջետային պլանով նախատեսվում է արդյունահանել 575 850 տոննա հանքաքար և արտադրել 1տոննա 190 կգ ոսկի (38 234 ուցիա):
ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՀԱՆՐԻ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է «ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ» ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ
Փետրվար 17, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Փետրվարի 19-ին` ժամը 12:00-ին, Ժողովրդական արվեստի թանգարանում (Աբովյան 64), կբացվի ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հանրի Ներսիսյանի լուսանկարների ցուցահանդեսը` «Թումանյանական աշխարհը», որը կներկայացնի Դսեղ գյուղը, մարդկանց եւ բնությունը:
Փետրվար 17, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Հայաստանում ոսկու խոշորագույն արտադրող GPM GOLD ընկերությունը, որը մտնում է GeoProMinig միջազգային ընկերությունների խմբի մեջ եւ տիրապետում է երկրում ոսկու արտադրության երկու խոշոր ակտիվների` Սոտքի ոսկու հանքավայրին եւ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկային, օրերս հայտարարեց արտադրության զարգացման եւ մոդեռնացման իր ամբիցիոզ ծրագրերի մասին:
ԹԵՂՈՒՏԻ ԽՆԴԻՐԸ ԿԱՐՈՂ Է ՆԵՐԱՌՎԵԼ «ՌԻՈ-20»-Ի ԱԶԳԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ
Փետրվար 17, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Թեղուտի հանքավայրի մշակման խնդիրը կարող է ներառվել «Ռիո-20»-ի ազգային գնահատման զեկույցում: Այդ մասին հաղորդել է «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը;
Փետրվար 17, 2010 | Անտառ
Ծրագրի հիմանական գործողություններն են` ազգային գործողությունների պլանների մշակումը, ներուժի զարգացումն ու վերապատրաստումը, իրազեկման բարձրացումը, տարաշածրջանային և ենթատարածաշրջանային մակարդակով համագործակցության ուժեղացումը, անտառային օրենսդրության հզորացման և կառավարման օրենքի առաջնահերթությունների իրագործման աջակցումը: Այս ամենի հետ միասին ծրագիրը իրականացնելու է անօրինական անտառային գործողությունների և կառավարության համապատասխան արձագանքի վերաբերյալ վերլուծական աշխատանքներ, ինչպես նաև մոնիտորինգային և նմապատիպ այլ հետազոտումներ:
ԲՆԱՊԱՀՊԱՆ. ԵՐԵՎԱՆՈՒՄ ԷԼ Է ՍՄՈԳ ԼԻՆՈՒՄ
Փետրվար 16, 2010 | Օդ
«Աշխարհում 2 քաղաք է, որ հայտնի է իր սմոգով` թունամշուշով, Լոնդոնը և Լոս Անջելեսը, նրանց ես կգումարեի նաև Երևանը»,-այսպիսի հայտարարություն արեց բնապահպան Կարինե Դանիելյանը: