ՌՈՔ ԱՍՏՂ ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԹԵՂՈՒՏԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ

ՌՈՔ ԱՍՏՂ ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԹԵՂՈՒՏԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ

ԷկոԼուր

Հայտնի ռոք կատարող Սերժ Թանկյանն աջակցեց Թեղուտի պաշտպանության խմբին, որը դիմել էր նրան` աջակցելու էկոլոգիական շարժմանը` մասնավորապես, ուղղված Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման դեմ:

«Վայրի բնության և շրջակա միջավայրի ավերումն այլևս չեն կարող արդարացվել առաջընթացի կամ բնական ռեսուրսների օգտագործման անունով: Քաղաքակրթությունը քայլում է մի բարակ պարանով` սեփական գոյատևման և ամեն ինչի ավերման միջև: Հիմնվելով մեր պատմական անցյալի և ներկա աշխարհաքաղաքական իրողության վրա` սննդի, ջրի և էներգիայի հարցում վստահությունը սեփական ուժերին չափազանց կարևոր են: Վայրի բնության ավերումը և դրա արդյունքում ավելացող կարբոնային արտանետումները դեպի մթնոլորտ պայմաններ են ստեղծել գլոբալ տաքացման համար, ինչը խիստ սահմանափակում է մեր ինքնավստահությունը: Հանքարդյունաբերությունը դեմ է մեր համատեղ շահերին` որպես ժողովուրդ և պետություն»,- նշված է Սերժ Թանկյանի ուղերձում:

Փետրվար 23, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր