Երևանի օդում փոշու, ազոտի ու ծծմբի երկօքսիդների պարունակությունները գերազանցում են թույլատրելի սահմանները

Երևանի օդում փոշու, ազոտի ու ծծմբի երկօքսիդների պարունակությունները գերազանցում են թույլատրելի սահմանները

2022թ. հոկտեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում Երևանի մթնոլորտային օդում փոշու, ազոտի երկօքսիդի ու ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ):

Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալների՝ Արաբկիրում փոշու պարունակությունը հոկտեմբերի 6-11-ը գերազանցել է ՍԹԿ-ն 0,2 մգ/խմ-ով, Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում մոտ 0,15 մգ/խմ-ով, Շենգավիթում՝ հոկտեմբերի 7-ին և 9-ին մոտ 0,05 մգ/խմ-ով, Նոր Նորքում՝ հոկտեմբերի 6-10-ը՝ նույնպես մոտ 0,05 մգ/խմ-ով։

Ազոտի երկօքսիդի պարունակության գերազանցում ամենից շատ դիտվել է Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում տատանվել է 0,04-0,08 մգ/խմ-ի սահմաններում: Ազոտի երկօքսիդի պարունակությունը ՍԹԿ-ն գերազանցել է նաև Կենտրոն վարչական շրջանում՝ հոկտեմբերի 6-11-ը, Շենգավիթում՝ հոկտեմբերի 10-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը ՍԹԿ-ն գերազանցել է հոկտեմբերի 12-ին՝ Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում։

Հոկտեմբեր 18, 2022 at 10:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր