Հայաստանում մթնոլորտային օդի աղտոտվածության 70 տոկոսը տրանսպորտից է. Գայանե Շահնազարյան

Հայաստանում մթնոլորտային օդի աղտոտվածության 70 տոկոսը տրանսպորտից է. Գայանե Շահնազարյան

Հայաստանում աղտոտվածության 70 տոկոսը տրանսպորտից է: Այս մասին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը՝ սույն թվականի նոյեմբերի 15-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Արտանետումների քանակը վերջին 5 տարիների կտրվածքով՝ 2017 թվականի հետ համեմատած, աճել է 35-40 տոկոսով տրանսպորտի արտանետումների ավելացման հետևանքով: Մթնոլորտային օդում ավելացել են ածխածնի մոնօքսիդի, ցնդելի օրգանական միացությունների, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիաները: Աղտոտման անշարժ աղբյուրներից զգալի աճ տեղի չի ունեցել, աննշան միտում է դիտվել», - ասաց Գայանե Շահնազարյանը:

Նա նշեց, որ Երևանում փոշով ամենաղտոտված վարչական շրջանները Կենտրոնը և Շենգավիթն են, որոշ ժամանակահատվածներում՝ Նոր Նորքը:  «Օդի աղտոտվածությունը տեղային չէ, և ամբողջ աշխարհն այսօր պայքարում է, որպեսզի նվազեցնի այդ աղտոտվածությունը», - նշեց Գայանե Շահնազարյանը:



Նոյեմբեր 15, 2022 at 15:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր