Հայտնի են «Դիմակայենք կլիմայի փոփոխությանը» մրցույթի հաղթողները

Հայտնի են «Դիմակայենք կլիմայի փոփոխությանը» մրցույթի հաղթողները

2022թ. նոյեմբերի 15-ին ամփոփվեցին «Դիմակայենք կլիմայի փոփոխությանը» լրագրողական նյութերի մրցույթի արդյունքները: Երեք լավագույն աշխատանքների հեղինակներ ճանաչվեցին և պարգևատրվեցին Նունե Ավետիսյանը, Կարինե Կազարովան և Ադրինե Թորոսյանը:

Լուսանկարում՝ Նունե Ավետիսյանը, Կարինե Կազարովան և Ադրինե Թորոսյանի մենթոր Մարիամ Տաշչյանը

«Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում Հանրային լրագրության ակումբի կողմից կազմակերպված մրցույթը նպատակ ուներ խթանել կլիմայի փոփոխության հարմարվողականության վերաբերյալ հանրային իրազեկման գործում լրագրողների և այլ ոլորտային մասնագետների մասնակցությունը: Մրցույթի մասնակից ուսանողներն ու երիտասարդ մասնագետներն իրենց հոդվածներում, տեսանյութերում, ռադիոհաղորդումներում անդրադրաձել էին Հայաստանում կլիմայի փոփոխության նկատմամբ առավել խոցելի ոլորտների խնդիրներին ու դրանց ուղղված լուծումներին: 

Մրցույթի եզրափակիչ փուլ էին անցել Երևանում և մարզերում հանդես եկող լրագրողներ ու մասնագետներ՝ Սոնա Հովսեփյանը, Նունե Ավետիսյանը, Նարեկ Ալեքսանյանը, Կարինե Կազարովան, Արտեմ Ղազարյանը, Սերինե Սերոբյանը, Անգին Ծատուրյանը, Նատալյա Օսյանն ու Սոնա Խլոպուզյանը, Ադրինե Թորոսյանը և Լուսինե Գրիգորյանը: Մրցույթի ամփոփման ժամանակ մասնակիցներն առկա և առցանց ձևաչափով ներկայացրին գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների, բնական էկոհամակարգերի և զբոսաշրջության ոլորտներում կլիմայի փոփոխության ազդեցությունների և հարմարվողականությանն առնչվող ընտրված թեմաների վերաբերյալ իրենց աշխատանքները: 

Մրցույթի մասնակիցների աշխատանքները համակարգել էին մենթորները՝ Մարիամ Տաշչյանը, Գեղամ Վարդանյանը, Գևորգ Թոսունյանը, Լիլիթ Հովհաննիսյանն ու Կարինե Ասատրյանը:

Լուսանկարները՝ nature-ic.am

Նոյեմբեր 16, 2022 at 15:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր