Կասեցվել է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ում առանց արտանետումների թույլտվության կաթսաների շահագործումը

Կասեցվել է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ում առանց արտանետումների թույլտվության կաթսաների շահագործումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգում է իրականացրել «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ում։

Արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը շահագործել է 6 ջեռուցման կաթսա՝ առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետումների թույլտվության։

Տեսչական մարմնի որոշմամբ կասեցվել է առանց արտանետումների թույլտվության կաթսաների շահագործման գործողությունը։

Տնտեսավարողի նկատմամբ կկիրառվեն վարչական տուգանքներ, կներկայացվի շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ։

Նոյեմբեր 21, 2022 at 14:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր