Երևանի օդում փոշու պարունակությունը չափող 108 սարք է տեղադրվել

Երևանի օդում փոշու պարունակությունը չափող 108 սարք է տեղադրվել

Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշներն այսօր ընդհանուր առմամբ գերազանցում են սահմանված չափանիշները: Հիմնական պատճառը շինարարական փոշին է ու ազոտը՝ մեքենաների արտանետումներից: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանը դեռ նախորդ տարի նախաձեռնեց նոր ծրագիր: Քաղաքի շինհրապարակներում տեղադրվեցին օդում փոշու քանակը չափող սարքավորումներ: Այսօր արդեն Երևանում նման 108 սարք է տեղադրվել 4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության շինհրապարկներում:
Սարքի միջոցով ստացված տվյալներն առցանց հասանելի են քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

Երևանում ամենաբարձր աղտոտվածության ցուցանիշը Էրեբունի, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում է: Ավանն ու Դավթաշենն ամենամաքուրն են: 

Խնդրի հիմնական լուծումը կանաչ գոտիների վերականգնումն է ու ընդլայնումը, անտառային՝ բուֆերային գոտիների ստեղծումը: Մինչ այդ համայնքը ամենօրյա հսկողություն է սահմանում շինարարական հրապարակների պատշաճ կազմակերպմանը, այդ թվում փոշեկլանիչ ցանցերի ապահովմանը, ինչն էապես կարող է մեղմել իրավիճակը: 

Երևանում օդի աղտոտվածության խնդիրը ոչ միայն բնապահպանական է, այլև առողջապահական: Այս ուղղությամբ համայնքի ծրագրերը շարունակական են: 

Մանրամասները՝ տեսանյութում: 



Սեպտեմբեր 16, 2024 at 16:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր