«ԵՐԵՎԱՆԻ ԿԱՆԱՉ ՔԱՂԱՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ» (GCAP) ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

«ԵՐԵՎԱՆԻ ԿԱՆԱՉ ՔԱՂԱՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ» (GCAP) ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

Հարցմանը մասնակցել են «Էկոլուր» մամուլի ակումբում կայացած «Երևանի կանաչ քաղաք գործողությունների ծրագրի» քննարկմանը մասնակից քաղաքացիական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և պատահական ընտրությամբ 15  քաղաքացի։ Գնահատումը կատարվել է 1-5 սանդղակով (1- ոչինչ չի արվել, 2- վատ, 3- բավարար, 4- լավ, 5- գերազանց)։

Հարցման մասնակիցների կողմից գնահատվել է Երևան քաղաքի  առանձին բաղադրիչների՝ ջրի, տրանսպորտի, կանաչ տարածքների, թափոնների, էներգետիկայի, մթնոլորտային օդի վիճակը։

Գնահատվել է նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Կանաչ քաղաք» վարկային ծրագրով իրականացվող «Երևան ավտոբուս» ծրագիրը։ «Հայկական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրի կատարողականը, Երևանում կոշտ թափոնների կառավարման խնդիրները։

Ըստ հարցման պատասխանների՝ Երևան քաղաքի խմելու ջրի մատակարարման վիճակը և խմելու ջրի որակը գնահատվել է «լավ» (հարցվածների 80%)։ «Լավ» է գնահատվել նաև  տրանսպորտի վիճակը (հարցվածների 70%)։ Կանաչ տարածքների վիճակը գնահատվել է «վատ» (հարցվածների 82%)։ Երևանում աղբահանության խնդիրները հարցվածները գնահատել են «բավարար» (հարցվածների 72%), մինչդեռ քաղաքային աղբավայրերի կառավարման խնդիրների լուծումը՝ «վատ»՝ (հարցվածների 92 %)։ Մթնոլորտային օդի վիճակը գնահատվել է «վատ» (հարցվածների 75% )։ էներգետիկան գնահատվել է «լավ» (հարցվածների 72% )։

Հարցման մասնակիցները տվել են նաև իրենց գնահատականի մեկնաբանությունները։ Մասնավորապես․

  • Ջրային ոլորտում նշվել է ոլորտի կառավարման ոչ համակարգված լինելը,  ջրերի մեծածավալ տեխնոլոգիական և սպառման կորուստները։ Կորուստներ են նշվել ինչպես համակարգի մաշվածության պատճառով, այնպես էլ տնտեսվարող այն սուբյեկտների կողմից, որոնք ծավալում են ավտոմեքենաների, գորգերի լվացման տնտեսական գործունեություն։ Նշվել է ջրահեռացման բաղադրիչի ձախողման մասին։
  • Տրանսպորտի ոլորտում նշվել է մեծ չափերի ուղևորատար ավտոբուսների անհամատեղելիությունը Երևանի նեղ փողոցների հետ, դրա հետևանքով ծագող խցանումները, առկա դիզելային տրանսպորտային միջոցներով մթնոլորտային օդի աղտոտումը, հեծանվային արահետների բացակայությունը:
  • Կանաչ տարածքներ ոլորտում նշվում է բազմամյա ծառերի հատումների, սանիտարական հատումների սահմանված պահանջներին անհամապատասխան իրականացման մասին։ Կանաչապատման միջոցառումները համարվել են անբավարար։ Նշվել է կառուցապատման գոյություն ունեցող միտումների պարագայում կանաչ տարածքների վիճակի հավանական վատթարացման մասին։
  • Թափոնների կառավարում ոլորտում նշվել է քաղաքի երկրորդական փողոցներից  կենցաղային թափոնների անբավարար աղբահանության կազմակերպման,  թափոնների տեսակավորման ոչ-բավարար ծավալների, կենցաղային աղբի և բուսական թափոնների բաց այրման դեպքերի կանխման պակասի, բնակչության շրջանում իրազեկվածության ցածր մակարդակի մասին։
  • Մթնոլորտային օդի վերաբերյալ նշվել է մթնոլորտային օդի մշտադիտարկումների ոչ պատշաճ իրականացման, լայնածավալ շինարարական աշխատանքների ժամանակ փոշու արտանետման կանխարգելիչ միջոցառումների բավարար չիրականացման, քաղաքի վարչական տարածքում շահագործվող քարի հանքերից և քարի վերամշակման արտադրամասերից փոշու շարունակական արտանետումների, հսկող-վերահսկող մարմինների կողմից վերահսկողության պակասի մասին։
  • Էներգետիկա ոլորտում նշվել է անհարկի և անսպասելի էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման զգալի դեպքերի մասին, ինչը հանգեցնում է կենցաղային էլեկտրատեխնիկայի վնասման և ծախսերի ավելացման։ Նշվել է նաև քաղաքի գիշերային լուսավորման համակարգի էներգախնայող միջոցներով փոխարինելու ոչ բավարար մակարդակի մասին։ 

ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաք» վարկային ծրագրով իրականացվող «Երևան ավտոբուս» ծրագրի կատարողականը հիմնականում  գնահատվել է բավարար, թեպետ հարցվածների հիմնական մասն իրազեկված չէ այդ ծրագրի մասին։

Առաջարկություններ

Ընդհանուր առաջարկություններ

1․ Մշտադիտարկել Երևանի Կանաչ քաղաք գործողությունների ծրագրի կատարումը և հանրությանը ներկայացնել մշտադիտարկման արդյունքները։

2․ Երևանի Կանաչ քաղաք գործողությունների ծրագրի արդյունքները և նոր իրողությունները հաշվի առնելով՝ փոփոխություններ կատարել Կանաչ քաղաք գործողությունների ծրագրում կամ մշակել նոր ծրագիր՝ սահմանելով նոր թիրախներ և դրանց հասնելուն ուղղված միջոցառումներ։

3. Բարձրացնել հանրային իրազեկվածությունը Կանաչ քաղաք գործողությունների ծրագրի և այդ ծրագրի շրջանակներում իրականացվող վարկային ծրագրերի մասին։

Ջուր

1․ Կեղտաջրերից ստանալ կենսագազ, պարարտանյութ, որով վերականգնել դեգրադացված հողերը։

2․ Արմատապես լուծել մաշված խﬔլու ջրի մատակարարման համակարգի, կոյուղատար համակարգի, հեղեղատար համակարգի խնդիրը՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված խնդիրները՝ ջրհեղեղները, սողանքները, սակավաջրությունը և այլն։

3․ Երևանում գործող բոլոր ցայտաղբյուրները դարձնել փականային, որպեսզի նվազեցվի խմելու ջրի անիմաստ վատնումը։

4․ Շինարարական թույլտվություններ տրամադրելիս հաշվի առնել ջրատար համակարգերի թողունակությունը և հնարավոր նոր ծանրաբեռնումների ազդեցությունը, ինչպես նաև դրանց կառավարման խնդիրը։

5․ Ջրի առևտրային (կոմերցոն) կորուստները տարանջատել տեխնիկական կորուստներից ու դրա բեռը չդնել սպառողների վրա։

Կանաչ տարածքներ

1․ Հաշվի առնել, որ «մեկ բնակչի հաշվով» կանաչապատման ցուցանիշը չի կարող կանաչապատման նորմավորման ցուցիչ լինել։ Կանաչապատումն իրականացնել նորարարական մոտեցմամբ՝ նկատի ունենալով այն նպատակները, որոնց պետք է հասնել կանաչապատման միջոցով։ Դրանք են, մասնավորապես, քաղաքային ջերմային կղզու նվազեցումը, կլիմայի փոփոխության հետևանքով ջերմային ալիքների ինտենսիվության ու հաճախականության նվազեցումը, օդի աղտոտվածության նվազեցումը և այլն։

Տրանսպորտ

1․ Ընդլայնել մետրոյի ցանցը:

2․ Ավելացնել էլեկտրոնային տրանսպորտի քանակը

3․ Ստեղծել հեծանվուղիներ

4․ Հրաժարվել դիզելային վառելիքով աշխատող տրանսպորտից

Թափոն

1․ Աստիճանաբար հրաժարվել աղբավայրից, իսկ աղբը դիտարկել որպես ռեսուրս և օգտահանման ծրագիր կազմել։

2․ Ապահովել քաղաքային կոշտ կենցաղային թափոնների վերամշակման ցուցանիշի աճ։

Մթնոլորտային օդ

1․ Մթնոլորտային օդի աղտոտվածության խնդրի լուծման համար զարգացնել էլեկտրական տրանսպորտը, ներառյալ մետրոն, դադարեցնել Երևանի կառուցապատումը և օպտիմալացնել բնակչության տարաբնակեցումը։

2․ Հրաժարվել  Երևանը քաղաք-պետության վերածելու նպատակից։

3․ Ապահովել Երևանում գործող ձեռնարկությունների կողﬕց արտանետուﬓերի վերաբերյալ առցանց հաղորդում Երևանի քաղաքապետարանի ստեղծած Օդի փոշով աղտոտվածության ցուցանիշների առցանց հարթակում։

 

Հունվար 31, 2025 at 13:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր