Երեւանում մթնոլորտ են արտանետվում մահացու չափերի դիօքսին, սնդիկ, կարծում է «Կրեմատորիի» ռոկ խմբի երաժիշտը (Լուսանկարներ)

Երեւանում մթնոլորտ են արտանետվում մահացու չափերի դիօքսին, սնդիկ, կարծում է «Կրեմատորիի» ռոկ խմբի երաժիշտը (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Երեւանում` 3-րդ գյուղի տարածքում, շուրջօրյա այրում են պոլիվինիքլորիդի, պոլիէթիլենի եւ այլ աղբի հսկայական թափոններ` մթնոլորտ արտանետելով հսկայական չափերի դիօքսին, սնդիկ եւ այլ թույներ: Այս մասին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին գրում է ռուսական «Կրեմատորիի» ռոկ խմբի երաժիշտ Արմեն Գրիգորյանը: Նամակում նաեւ ասված է. «…Երեւանի շրջակայքը վերածվել է մի մեծ աղբավայրի, իսկ այդ անքաղաքակիրթ երեւույթի նկատմամբ պետական որեւէ պայքար չկա: Ավելին, աղբի ուտիլիզացման միջոցները վաղուց հնացել են եւ անուղղելի վնաս են հասցնում մարդկանց առողջությանը: Հայաստանի բնակչության շրջանում անպտղության, օնկոլոգիական եւ այլ անբուժելի հիվանդությունների   չափից բարձր ցուցանիշը ուղղակի արդյունքն է թափոնների մշակման տվյալ մեթոդի, որը ոչ մի կերպ չի համապատասխանում երվրոպական նորմերին, որոնց մենք ձգտում ենք: Վստահ եմ, որ Դուք գիտակցում եք այս խնդրի կարեւորությունը, անմիջապես միջոցառումներ կձեռնարկեք` դադարեցնելու բնակավայրերի հարեւանությամբ այրումները եւ կնպաստեք նրան, որպեսզի մոտ ապագայում աղբավայրը տեղափոխեն մարդկանց համար անվտանգ տարածության վրա, ինչպես նաեւ անցնեն աղբի մշակման ժամանակակից տեխնոլոգիաներին»,- նշված է ՀՀ վարչապետին ուղղված դիմումում:

Լուսանկարները` Արմեն Գրիգորյանի

Մայիս 13, 2013 at 13:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր