

ԷկոԼուր
Հայաստանը մտադիր է կրճատել CO2 արտանետումները: Դա պայմանավորված է Էներգախնայողության ծրագրով, որը, ինչպես նշված է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության 2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում, սկսվել է 2012 թվականից: Էներգախնայողության ծրագրի նպատակն է կրճատել սոցիալական և հանրային նշանակության այլ կառույցների էներգասպառման մակարդակը:
Պաշտոնական աղբյուրի համաձայն` Հայաստանի Հանրապետությունն ունի նշանակալի էներգախնայողության պոտենցիալ և կարող է զգալի տնտեսական օգուտներ ստանալ այս պոտենցիալի օգտագործման միջոցով: 2008թ. ուսումնասիրությունը պարզել է, որ էներգախնայողությունում ներդրումների միջոցով Հայաստանը կարող է խնայել տարեկան 132 մլրդ ՀՀ դրամ (ավելի քան 360 մլն ԱՄՆ դոլար), որը համարժեք է 2009թ. ՀՆԱ-ի 4.3 տոկոսին: «Կանխատեսվող էներգախնայողությունները արդիականացված սոցիալական և հանրային նշանակության այլ օբյեկտներում կազմելու են շուրջ 215 մլն կՎտժ, իսկ դրա հետ կապված CO2 արտանետումների կրճատումը կհասնի 50549 տոննայի»,- նշված է փաստաթղթում:
CO2- ը ջերմոցային գազ է, որի կուտակումը մթնոլոտում մյուս ջերմոցային գազերի հետ միասին նպաստում է գլոբալ տաքացմանը եւ կլիմայի փոփոխությանը:
Լուսանկարը`armenpress-ի
Նոյեմբեր 13, 2013 at 11:46