Ամուլսարի հանքի շահագործման համար ՋԹ մշակման նոր հայտարարություն՝ Շրջակա միջավայրի նախարարության կայքում

Ամուլսարի հանքի շահագործման համար ՋԹ մշակման նոր հայտարարություն՝ Շրջակա միջավայրի նախարարության կայքում

Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի  շահագործման համար Արփա գետից 41.3 լ/վ ջրաքանակով արդյունաբերական նպատակով ջրառի ջրօգտագործման թույլտվության (ՋԹ) նախագծի մշական մասին արդեն երկրորդ հայտարարությունն է տեղադրվում  Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում հունվար ամսին:

Առաջին հայտարարությունը կայքում տեղադրվեց սույն թվականի հունվարի 5-ին: Փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը պետք է տեղի ունենար 2022 թվականի հունվարի 11-ին: Սակայն քննարկում տեղի չունեցավ: ԷկոԼուրին Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնեցին, որ այս պահին նման նախագիծ չի մշակվում և չմեկնաբանեցին կայքում հայտարարության հայտնվելը:

Հունվարի 18-ին նախարարության կայքում տեղադրված է նույնաբովանդակ նոր հայտարարություն՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի  շահագործման համար Արփա գետից 41.3 լ/վ ջրաքանակով արդյունաբերական նպատակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագծի մշական մասին: Փոխված են միայն փաստաթղթերին ծանոթանալու և հանրային քննարկման անցկացման օրերն ու ժամը: Այսպիսով՝ փաստաթղթերին կարելի է ծանոթանալ աշխատանքային օրերին ժամը 17:00-ից  18:00-ն՝ դիմելով Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):

Փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2022 թվականի հունվարի 24-ին՝ ժամը 16:30-ին (Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ):

Հունվար 18, 2022 at 18:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր